Երևան քարտն իր հաճախորդների հարմարավետության համար հնարավորություն է ընձեռում ձեռք բերել քարտն առցանց գնման և ավանդական տարբերակներով:
1. Առցանց գնում
1.1. Առցանց գնում առանց առաքման հնարավորության
Վճարումը կատարելուց անմիջապես հետո Ձեր էլեկտրոնային հասցեին կուղարկվի հաստատող փաստաթուղթ (վաուչեր QR CODE-ի առկայությամբ) ձեռք բերված քարտի վերաբերյալ՝ իր հերթական համարով: Նամակը 10 րոպեների ընթացքում չստանելու դեպքում, խնդրում ենք ստուգել Ձեր փոստի “ՍՊԱՄ” զամբյուղը: Գնման ընթացքում նշեք քարտերի ստացման կետերից Ձեզ ամենահարմարը, ժամանելով Երևան և նշված կետում ներկայացնելով վաուչերը՝ (տպված կամ թվային) Դուք կարող եք ստանալ Ձեր քարտը:
1.2. Առցանց գնում առաքման հնարավորությամբ
Մենք կարող ենք առաքել քարտը Երևանում գտնվող ցանկացած վայր և հանձնել Ձեզ անձամբ: Ծառայությունն անվճար է: Խնդրում ենք գնման ժամանակ, հատուկ առանձնացված հատվածում, նշել առաքման հասցեն և հնարավորության դեպքում կոնտակտային հեռախոսահամար, առաքման օրը և նախընտրելի ժամանակահատվածը: Եթե գնորդը և ստացողը տարբեր մարդիկ են, խնդրում ենք նախօրոք տեղեկացնել մեր օպերատորին էլ. նամակի միջոցով` նամակի վերնագրում նշելով ծրագրի կողմից տրամադրված կոդը (վաուչերը, ID):
Առցանց գնման դեպքում վճարման եղանակներն են՝ VISA, MasterCard, PayPal և ArCa վճարային համակարգը:
1.3. Առցանց ամրագրում առանց առաքման հնարավորության
Ամրագրումը (ամրագրման դեպքում չի պահանջվում լրացնել քարտային տվյալները և կատարել առցանց վճարում) իրականացնելուց անմիջապես հետո Ձեր էլեկտրոնային հասցեին կուղարկվի հաստատում ամրագրված քարտի վերաբերյալ՝ իր հերթական համարով: Ամրագրման ընթացքում նշեք քարտերի ստացման կետերից Ձեզ ամենահարմարը, ժամանելով Երևան և նշված կետում ներկայացնելով վաուչերը՝ (տպված, կամ հեռախոսի միջոցով) դուք կարող եք ստանալ Ձեր քարտը:
1.4. Առցանց ամրագրում առաքման հնարավորությամբ
Ամրագրումը (ամրագրման դեպքում չի պահանջվում լրացնել քարտային տվյալները և կատարել առցանց վճարում) կատարելուց անմիջապես հետո Ձեր էլեկտրոնային հասցեին կուղարկվի հաստատում ամրագրված քարտի վերաբերյալ՝ իր հերթական համարով: Քարտը կարող է առաքվել Երևանում գտնվող ցանկացած հասցեով: Առաքիչը հանձնում է Ձեզ քարտն անձամբ՝ նրան քարտի գումարը վճարելուց հետո: Առաքման ծառայությունն անվճար է: Անհրաժեշտ է գնման ժամանակ, հատուկ առանձնացված հատվածում, նշել հյուրանոցի, կամ կացության հասցեն, կոնտակտային հեռախոսահամարը, այն անձի անունն ու ազգանունը, ում անունով ամրագրված է սենյակը (հյուրանոցի կամ հոսթելի դեպքում), առաքման օրը և նախընտրելի ժամանակահատվածը: Այլ անուն նշելու կամ առանձնահատուկ տեղեկատվության դեպքում, խնդրում ենք տեղեկացնել մեր օպերատորին էլ. նամակի միջոցով` նամակում նշելով ծրագրի կողմից տրամադրված կոդը:
2. Ավանդական գնում Երևան Քարտի վաճառակետերում
Քարտերը վաճառվում են Երևան քարտի գրասենյակներում և վաճառքի կետերում, ծրագրի գործընկեր հաստատություններում (թանգարաններ և այլ օբյեկտներ), որոնց ցանկը և հասցեները ներկայացված են պաշտոնական կայքում: Վճարումը կարող եք կատարել ինչպես կանխիկ, այնպես էլ քարտով: Հայաստանի Հանրապետությունում կանխիկ առևտուրն իրականացվում է միայն ՀՀ դրամով:
Կորպորատիվ այցելության կամ մեծաքանակ գնման մասին տեղեկատվություն ստանալու համար, ինչպես նաև այլ լրացուցիչ ծառայություններ պատվիրելու համար ուղարկել էլ նամակ [email protected] էլ. հասցեին: Երևան Քարտի գրասենյակների աշխատանքային ժամերը նշված են կայքում:
Երևան Քարտեր կարող եք ձեռք բերել Զվարթնոց միջազգային օդանավակայանից,Երևան քարտի գրասենյակից և Հայփոստ 0010 փ/բ-ից: Բոլոր վաճառակետերի և հանձնման կետերի մասին տեղեկատվություն ստանալու համար այցելեք հետևյալ հղումով:
Երևան Քարտի վաճառակետերն են՝ |
|
Երևան Քարտի գրասենյակ |
|
Հայփոստ |
|
Հայփոստ, 0010 փ/բ |
Գնման չեղարկում
Գնման չեղարկում և գումարի վերադարձ
Օպերատորը կարող է չեղարկել պատվերը, եթե.
Օպերատորի կողմից պատվերի չեղարկման ցանկացած դեպքում Դուք կտեղեկանաք էլ. փոստի միջոցով:
Վերադարձ
Գումարի վերադարձն իրականացվում է միայն այն դեպքում, երբ փաթեթն ամբողջական է և չօգտագործված, իսկ քարտը՝ չակտիվացված:
‹‹Երևան քարտը›› չեղարկելու դեպքում ընկերությունը գումարը վերադարձնում է գնման եղանակին համապատասխան՝ կանխիկ կամ առցանց բանկային փոխանցումով:
Առցանց գնման ժամանակ Օպերատորի (նաև սպասարկող համակարգի) պատճառով առաջացած խնդիրների պարագայում անհապաղ իրականացվում է ամբողջ գումարի վերադարձման գործընթացը: Այս դեպքում Օպերատորը պարտավոր է 24 ժամվա ընթացքում էլեկտրոնային նամակի միջոցով տեղեկացնել Հաճախորդին չեղարկման մասին և 30 բանկային օրվա ընթացքում իրականացնել գումարի վերադարձը:
Դեռևս չակտիվացված, բայց կորցրած կամ վնասված քարտը կարող է փոխարինվել նորով, օպերատորի գլխավոր գրասենյակում, կամ, եթե փաթեթի մյուս բաղադրիչներն ամբողջական են, ստանալ փոխհատուցում՝ արժեքի 100 տոկոսի չափով:
Կազմակերպությունը գումարի վերադարձը չի իրականացնում այն դեպքում, եթե գործընկեր կազմակերպությունը չի աշխատել այն օրը, երբ զբոսաշրջիկը ցանկացել է այցելել այդ կազմակերպություն:
Բանկային գործընթացի տևողությունը կախված է Հաճախորդի բնակության վայրից և բանկի առանձնահատկություններից: Ընկերությունը պարտավորություն չի կրում փաթեթի վերադարձի և/կամ բանկային փոխանցումների հետ կապված ծախսերի համար:
Փոխհատուցման գործընթացը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան:
Ամրագրումը նույնպես կարող եք չեղարկել: Դրա համար անհրաժեշտ է ամրագրումից հետո, 30 օրվա ընթացքում, [email protected] էլ. հասցեին ուղարկել նամակ՝ նշելով ամրագրողի անունը, ազգանունը, վաուչերի կոդը և չեղարկման պատճառը: Հայտը ստանալուն պես Ձեր դիմումի գործընթացը կսկսվի: