ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7

‹‹Երևան քարտը›› Երևանի պաշտոնական զբոսաշրջային քարտն է, որը յուրօրինակ միջոց է քաղաքում առաջարկվող գրեթե բոլոր հաստատություններից և ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու համար:  Քարտը հնարավորություն է ընձեռում անվճար մուտք գործել թանգարաններ, ժամանցի վայրեր, մասնակցել էքսկուրսիաների, ինչպես նաև անվճար օգտվել քաղաքային տրանսպորտից (տաքսի, մետրո): Քարտով 1 տարվա ընթացքում կարող եք ստանալ նաև մեծ զեղչեր քաղաքի լավագույն սննդի օբեկտներից, խանութներից, հյուրանոցներից և մյուս գործընկեր կազմակերպություններից, որոնց թիվը գերազանցում է 150-ը: Միանվագ վճարելով մատչելի գին փաթեթի համար, որում ներառված են՝ մուտքի միասնական քարտ, անվճար բովանդակալից ուղեցույց (135 էջ), քարտեզ, բջջային հավելված, բջջային քարտ (ծրագրի օպերատորի հետ անվճար խոսելու և ինտերնետից օգտվելու հնարավորությամբ) ու անվճար 24-ժամյա (գրասենյակի աշխ. ժամերը՝ 9:00-20:00, շաբաթ, կիրակի՝ 10:00-20:00) տեղեկատվական ծառայություն՝ զբոսաշրջիկը կարող է վայելել ամբողջական և հագեցած արդյունավետ շրջագայություն՝ տնտեսելով զգալի գումար:

Ներկայումս ‹‹Երևան քարտ›› համակարգն իր հաճախորդներին առաջարկում է 7 տեսակի քարտ՝

  • 1 օր – 24 ժամ
  • 2 օր – 48 ժամ
  • 3 օր – 72 ժամ
  • 5 օր – 120 ժամ
  • 7 օր – 168 ժամ
  • 10 օր – 240 ժամ
  • Մանկական Երևան Քարտ

‹‹Երևան քարտը››  սկսում է գործել այն պահից, երբ թանգարան, ժամանցի վայր կամ էքսկուրսիա այցելելիս նրա վրա քարտատիրոջ կամ աշխատակցի կողմից մուտքագրվում է քարտատիրոջ անուն ազգանունը, ակտիվացման ամսաթիվն ու ժամը և առաջին անգամ այն անցկացվում է տերմինալի (քարտը կարդացող սարքի) միջոցով: Առաջին ակտիվացումից հետո ծրագիրը սկսում է հետհաշվարկը համապատասխան քարտի վրա նշված ժամերի քանակի: Ժամանակը լրանալուն պես ծրագիրն ապաակտիվացնում է քարտի անվճար մուտքերի հնարավորությունը, իսկ զեղչերը և հատուկ առաջարկները գործում են մեկ տարի և ակտիվ են բոլոր տեսակի քարտերի համար: 

‹‹Երևան քարտը›› նախատեսված է միայն անհատական օգտագործման համար: Այն ‹‹Գլոբալ կոլիբրի›› ՍՊԸ-ի սեփականությունն է: Քարտն ակտիվացնելուց հետո չի կարող վերադարձվել, փոխանցվել այլ անձի կամ փոխանակվել:

‹‹Երևան քարտի›› առավելությունները

Ամբողջական փաթեթն իր մեջ ներառում է

‹‹Երևան քարտը›› օգնում է մեր քարտատերերին խնայել իրենց ժամանակը թանգարաններ և այլ հաստատությունների մուտքի դիմաց հերթերում սպասելիս, մենք փաթեթի մեջ ներառել ենք նաև «առանց հերթ» առավելությունը, որը թույլ կտա անհերթ մուտք գործել թանգարան կամ այլ հաստատություններ:

‹‹Երևան քարտի››  բոլոր առավելությունները մանրամասն ներկայացված են Զբոսաշրջային քարտի առավելությունները բաժնում:

Ուղեցույց, քարտեզ, բջջային քարտ, անվճար տրանսֆեր և էքսկուրսիայի կտրոն

Փաթեթն իր մեջ ներառում է բովանդակալից և իր բնույթով եզակի  ուղեցույց, որի միջոցով Դուք կարող եք բացահայտել զբոսաշրջիկների համար այդքան պահանջված ու արդյունավետ շրջագայություն կազմակերպելու համար բոլոր ուղղությունները՝ մանրամասն և հասանելի տարբերակով: Ուղեցույցում Դուք կգտնեք առաջարկվող բոլոր թանգարանների, էքսկուրսիաների և մյուս  գործընկեր կազմակերպությունների ու նրանց կողմից առաջարկվող ծառայությունների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը, դրանց տեղադրվածությունը քարտեզի վրա և ինչ հնարավոր տրանսպորտով կարելի է հասնել այնտեղ: Ինչպես նաև բոլոր խանութների, սննդի օբյեկտների և գործընկեր կազմակերպությունների կողմից ներկայացվող զեղչերի չափը, այլ օգտակար տեղեկատվություն զբոսաշրջիկի համար, ինչպես օրինակ տրանսպորտից օգտվելու կանոններ, տեսարժան վայրերի և կոթողների տեղակայության քարտեզը և այլն:

Փաթեթում ներառված է նաև Երևան քաղաքի քարտեզը, որտեղ Դուք կգտնեք առաջարկվող օբյեկտների ու ծառայությունների տեղայնությունը՝ առավել հեշտ կողմնորոշվելու համար:

‹‹Երևան քարտ›› փաթեթում առկա բջջային քարտով Դուք կարող եք անվճար խոսել մեր 24-ժամյա տեղեկատվական ծառայության օպերատորի հետ և ձեր ընտրած ‹‹Երևան քարտի›› վրա նշված օրերին ունենալ օրական 7 Գբ անվճար ինտերնետ: Մանրամասներին կարող եք ծանոթանալ Զբոսաշրջային քարտի առավելությունները բաժնում:

«Երևան Քարտ» փաթեթն հնարավորություն է տալիս "gg" տաքսի ծառայության օգնությամբ անվճար տեղափոխվել ավտոմեքենայով «Զվարթնոց» օդանավակայանից մինչև Երևան քաղաքի ցանկացած վայր կամ հակառակ ուղղությամբ: Եթե Ձեզ անհրաժեշտ չէ օդանավակայանի տեղափոխման ծառայությունը, ապա դրա փոխարեն Ձեզ կտրվի Երևանում տաքսիով մեկ անվճար երթի հնարավություն՝ մինչև 15 կմ երկարությամբ երթուղով: "gg" ծառայության համակարգն ունի 11 հազարից ավել գրանցված օգտատերեր, մեծաթիվ վարորդներ և բազմահազար պատվիրատուներ: Անվճար տրանսֆերի օգտագործման կանոնների մասին կարող եք ծանոթանալ Զբոսաշրջային քարտի առավելությունները բաժնում:

Ինչպես գնել քարտը

Քարտը կարելի է գնել մի քանի եղանակով: Եթե Դուք նախօրոք եք պլանավորել Ձեր ուղևորությունը, ապա առավել նպատակահարմար է քարտը գնել առցանց մեր պաշտոնական կայքէջից: Ձեր հարմարավետությունն ապահովելու նպատակով մենք առաջարկում ենք քարտի ձեռքբերման մի քանի տարբերակ: Մանրամասներին կարող եք ծանոթանալ Ինչպես գնել բաժնում:

Օգտագործման կանոններ

Կանոնակարգվում են քարտի շահագործումը և ծրագրով նախատեսված բոլոր գործընթացները, ինչպիսիք են տվյալների լրացումը, անձնական տվյալների գաղտնիության պահպանումը, կազմակերպություններ մուտք գործելու և քարտը ետ վերադարձնելու գործընթացները: Մանրամասներին կարող եք ծանոթանալ Հրապարակային պայմանագիր բաժնում:

Գնել թե չգնել Երևան Քարտ?  Մեր սիրելի զբոսաշրջիկների կարծիքները կօգնեն Ձեզ կողմնորոշվել:

  

                        

 
See the best Yerevan attractions with a plan including Yerevan Card Office
 

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD