ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Ինչ է ներառված / Թանգարաններ Երևանում / «ԶՎԱՐԹՆՈՑ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ

5 Հետաքրքիր տեղեկություն Զվարթնոցի վերաբերյալ

  1. Զվարթնոցը համարվում է եզակի ճարտարապետական կառույց
  2. 2000 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի որոշմամբ, Զվարթնոցն Էջմիածնի Մայր տաճարի և Վաղարշապատի մյուս եկեղեցիների հետ գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
  3. Զվարթնոցի անվան հետ կապված կա մի հետաքրքիր պատմություն: "Զվարթուն" հայերեն նշանակել է նաև "հրեշտակ", այնպես որ Զվարթնոց նշանակում է նաև «Հրեշտականոց»
  4. Համաձայն պատմիչ Ագաթանգեղոսի վկայության՝ ենթադրվում է, որ Զվարթնոցի տարածքում է եղել դպրության, երազահանության, իմաստության և արվեստի աստծո՝ Տիրի հեթանոսական մեհյանը
  5. Դուք կարող եք անվճար այցելել Զվարթնոցի արգելոց-թանգարան Երևան Քարտով:

Ինչ կարող եք տեսնել Զվարթնոցի թանգարանում

Զվարթնոց տաճարը  կառուցվել է 7-րդ դարում է և հանդիսանում է հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկը, հայերի պարծանքը՝ հոյակերտ և վեհաշուք: Ըստ պատմիչների տեղեկությունների՝ Զվարթնոց տաճարը կառուցվել է 643 թվականին:

20-րդ դարի վերջին տասնամյակներին վերականգնված Զվարթնոցը հայտնի է աշխարհին:

Տարիների ընթացքում պեղումների ժամանակ Զվարթնոցի տարածքում հայտնաբերվել են Հայաստանի միջնադարյան արհեստագործական տարբեր առարկաներ՝ մետաղյա գործիքներ, գամեր և դաշույններ, գութանի և արորի լայն ու նեղ խոփեր, տարբեր զարդեր, ապակյա բազմերանգ և նրբագեղ ապարանջաններ, լավ պահպանված աղամաններ, քրեղաններ, սափորներ, անուշահոտ յուղեր, օծանելիք, դեղամիջոցներ, սնդիկ պահելու համար անոթներ, ջնարակած բազմերանգ և միագույն խեցեղեն, 500լ տարողությամբ կավե երկու մեծ կարասներ, որոնք օգտագործվել են գինի պահելու համար: 

Գտնված իրերն ապացուցում են, որ միջնադարում Հայաստանում լայն գարգացում են ունեցել արհեստագործությունը, կավագործությունը, խեցեգործությունը և երկրագործությունը: Նշված բոլոր գտածոները պահպանվում են Զվարթնոցի ֆոնդում և ցուցադրվում են թանգարանում: Հայտնաբերվել են նաև մի շարք քանդակազարդ քարեր: Պեղումների ժամանակ հայտնաբերվել է մ.թ.ա. 2-1-ին հազարամյակներին թվագրվող կլոր սալաքար, որի վրա կան չորս տարբեր փոսիկներ և առվակ: Պեղածոների մեջ է և պտղաբերության խորհրդանիշ նախաքրիստոնեական պաշտամունքային ֆալլոտիպ կոթողը:

Զվարթնոցի թանգարան անվճար այցելելու համար կարող եք ձեռք բերել Երևան Քարտ, որն իր մեջ ներառում է Երևանի շուրջ 40 թանգարաններ և ունի բազմաթիվ առավելություններ, որոնք մշակված են զբոսաշրջիկների այցը հետաքրքիր և մատչելի դարձնելու համար: Երևան Քարտի տեսակներին կարող եք ծանոթանալ այստեղ: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374) 12 22 33 22, ինչպե նաև գրել մեր էլ. հասցեին կամ առցանց չաթին:

Անվճար Երևան Քարտով

Adress Զվարթնոց թաղամաս
          Հայաստան, Արմավիրի մարզ, Արմավիր 

Tel +374 10 54-55-70

Www www.hushardzan.am

Open Աշխատանքային օրեր
          Երեքշաբթի-Շաբաթ՝  10:00- 17:30
          Կիրակի՝ 10:00- 16:00
         
Close Հանգստյան օրեր
          Երկուշաբթի

          Ամանորյա տոնական օրերին՝
          աշխատանքային օրեր - 
​          01.01-05.01 (10:30-15:00)
          ոչ աշխատանքային օրեր -
          30.12, 31.12