Հայաստանի պատմության պետական թանգարանը հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության օրոք՝ 1919 թ.-ին: Թանգարանի հիմնադիր հավաքածուն կազմավորվել է Կովկասի Հայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի հայկական հնությունների, Անիի հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա:
Թանգարանում ներկայացված են հավաքածուներ, որոնք ցուցադրվում են հնագիտության, ազգագրության, դրամագիտության և նորագույն պատմության բաժիններում՝ ներկայացնելով Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից՝ մ.թ.ա մեկ միլիոն տարի առաջ, մինչև մեր օրերը, նաև Հայկական լեռնաշխարհում Հին Արևելքի երկրների՝ Եգիպտոս, Ասորեստան, Իրան, Հռոմ, Բյուզանդիա, մշակութային փոխառնչությունների մասին վկայությունները:
Հավաքածուները պարբերաբար համալրվում են Հայաստանի տարածքում պեղումներից հայտնաբերված գտածոներով, գնումներով և նվիրատվություններով: Թանգարանի հավաքածուներում ներկայացված են. պալեոլիթյան ու նեոլիթյան ժամանակաշրջանի գործիքներ, Ք.ա. IV-II հազարամյակների գունազարդ խեցեղեն, բրոնզե արձանիկներ, փայտյա կառքեր և դրանց բրոնզե մանրակերտեր:
Հայաստանի պատմության թանգարան անվճար այցելելու համար կարող եք ձեռք բերել Երևան Քարտ, որն իր մեջ ներառում է Երևանի շուրջ 40 թանգարաններ և ունի բազմաթիվ առավելություններ, որոնք մշակված են զբոսաշրջիկների այցը հետաքրքիր և մատչելի դարձնելու համար: Երևան Քարտի տեսակներին կարող եք ծանոթանալ այստեղ: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374) 12 22 33 22, ինչպե նաև գրել մեր էլ. հասցեին կամ առցանց չաթին:
Հանրապետության Հրապարակ 4
Երևան 0010, Հայաստան
+374 11 54-73-63
www.historymuseum.am
Աշխատանքային օրեր
Երեքշաբթի - Շաբաթ: 11:00-18:00
Վերջին մուտքը՝ 17:15-ին
Կիրակի: 11:00-17:00
Վերջին մուտքը՝ 16:15-ին
Հանգստյան օրեր
Երկուշաբթի
Ամանորյա տոնական օրերին՝
աշխատանքային օրեր -
01.01-05.01 (12:00-18:00)
ոչ աշխատանքային օրեր -
30.12, 31.12