Շրջայցի ընթացքում այցելուներին հնարավորությւն է ընձեռվում բացահայտել լեգենդար հայկական կոնյակի պատմությունն ու ստեղծման գաղտնիքները: Ներառված է Էքսկուրսավարի ծառայություն և ‹‹Արարատ›› կոնյակների համտես:
+28 այլ Երևանյան թանգարաններ
Քարտում ներառված թանգարանների ամբողջական ցանկին ծանոթանալու համար այցելեք «Թանգարաններ» բաժին:
Քարտի ժամկետի ընթացքում Դուք կարող եք անվճար մասնակցել <<Գառնի տաճար, Գեղարդի վանք, Լավաշի պատրաստում>> հետաքրքիր էքսկուրսիային:
«Մեգերյան Կարպետ» գործարանում կարող եք քարտով անվճար մասնակցել շրջայց-էքսկուրսիային՝ ծանոթանալով հայկական գորգագործության նրբություններին, տեսնել թե ինչպես են ստեղծվում Մեգերյան գորգերը , իսկ թանգարանում կուսումնասիրեք գորգերի հին ու եզակի նմուշներին:
Ծրագրի կողմից առաջարկվող այլ էքսկուրսիաներին Դուք կարող եք մասնակցել հատուկ զեղչերով: Քարտում ներառված էքսկուրսիաների ամբողջական ցանկին ծանոթանալու համար այցելեք «Էքսկուրսիաներ» բաժին:
Ձեր հանգիստն ավելի լիարժեք դարձնելու համար «Երևան քարտը» տրամադրում է մեծ զեղչեր այցելելու համար Երևան քաղաքում առկա տարատեսակ ատրակցիոններ և ժամանցի վայրեր:
Քարտի միջոցով Դուք հնարավորություն ունեք անվճար այցելել Երևանի բուսաբանական այգի (չի գործում ձմռան ամիսներին), ինչպես նաև զգալի զեղչեր ստանալ այցելելով «Արենա» բոուլինգ և բիլիարդ-ակումբ, «Քվեստ սենյակ» Երևանում, «Տարազ Արտ» ֆոտոստուդիա և ծրագրի կողմից առաջարկվող այլ ժամանցի վայրեր:
Քարտում ներառված ժամանցի վայրերի ամբողջական ցանկին ծանոթանալու համար այցելեք «Ժամանցի վայրեր» բաժին:
Երևան Քարտով Դուք հնարավորություն ունեք անվճար և ապահով տեղափոխվել ավտոմեքենայով ‹‹Զվարթնոց›› օդանավակայանից մինչև Երևան քաղաքի ցանկացած վայր կամ անվճար տեղափոխվել Երևան քաղաքի ցանկացած վայրից դեպի ‹‹Զվարթնոց›› օդանավակայան: Դրա համար անհրաժեշտ է ներբեռնել gg բջջային հավելվածը և հետևել քայլերին:
Քարտի միջոցով Դուք կարող եք զեղչեր ստանալ գործընկեր կազմակերպություններից մեքենաների վարձույթի ժամանակ: Այս առաջարկների շնորհիվ Դուք զերծ կմնաք գերվճարումներից և Ձեր տեղաշարժը քաղաքում կդառնա ավելի մատչելի, ապահով և հարմարավետ:
«Երևան քարտ» փաթեթը ներառում է.
Ինտերնետը կարող է ծառայել ‹‹Երևան քարտ›› բջջային հավելվածը ներբեռնելու և օգտագործելու համար:
Հեռախոսների մեծ մասը կարգավորման կարիք չունի: Բայց որոշ մոդելներում անհրաժեշտ է ստեղծել նոր գրառում: Դրա համար հեռախոսի մենյուն փոխեք անգլերեն լեզվի և կարգավորեք հեռախոսը` օգտագործելով հետևյալ պարամետրերը՝
Settings – Connections – Mobile networks – Access Point Names – Add
Name: |
internet |
APN: |
internet |
Username: |
internet |
Password: |
internet |
Պահպանեք կարգավորումները և ակտիվացրեք ստեղծված գրառումը:
Քարտը հանդիսանում է ստանդարտ SIM: Այն կարող եք լիցքավորել Team Telecom բջջային օպերատորի գրասենյակներում:
Երևան Քարտի բջջային հավելված
Ներբեռնելով Երևան Քարտի բջջային հավելվածը՝ IOS-ի կամ Android-ի համար, զբոսաշրջիկն ստանում է ամբողջական տեղեկատվություն զբոսաշրջային վայրերի մասին՝ մեկ հարթակի օգնությամբ:
Բջջային հավելվածում Դուք կգտնեք հետևյալ բաժինները՝
«Երևան քարտն» իր մեջ ներառում է 24-ժամյա անվճար տեղեկատու ծառայություն, որը Ձեզ համար անփոխարինելի ուղեկից և օգնական է Երևան քաղաքում: Ծառայությունը հնարավորություն է տալիս անվճար ստանալ տեղեկատվություն և կատարել տարբեր ամրագրումներ:
24-ժամյա տեղեկատու ծառայության հեռախոսահամարն է` +374 96 16-60-60
‹‹Երևան Քարտ›› ծրագրի կողմից առաջարկող զեղչերը գործում են միայն հյուրանոցի և/կամ հյուրատան պաշտոնական կայքէջում հրատարակված գների վրա: Զեղչը ստանալու համար անհրաժեշտ է ամրագրման ժամանակ էլ. նամակի միջոցով նշել Երևան Քարտի առկայության մասին կամ գրանցման (check in) ժամանակ ներկայացնել այն գրանցումն իրականացնող աշխատակցին: Երևան քարտի կողմից տրամադրվող զեղչերը կարող են չկիրառվել այլ զբոսաշրջային գործակալությունների կամ առցանց (online) ամրագրում ապահովող կայքերից օգտվելու ժամանակ (օր. Booking.com, hotels.com, hotelscombined.com և այլն), քանի որ այդ օպերատորներն իրենց կողմից արդեն իսկ կարող են տրամադրել այլ զեղչեր: ‹‹Երևան Քարտ›› ծրագրի զեղչերից լիարժեք օգտվելու համար ամրագրումներ կատարեք Ձեր նախընտրած հյուրանոցի և/ կամ հյուրատան պաշտոնական կայքէջից, կամ կապվեք մեզ հետ ([email protected]): Խնդիրներից խուսափելու համար ցանկալի է նախօրոք դիմել հյուրանոցի/ հյուրատան տեղեկատվական բաժին կամ Երևան Քարտի աշխատակցին:
Երևան քարտը Ձեզ օգնում է նաև խնայել ժամանակ: Այն հնարավորություն է տալիս շրջանցել հերթերն ու այցելել թանգարաններ, ատրակցիոններ, մասնակցել էքսկուրսիաների առանց ժամանակ ծախսելու՝ խուսափելով կանխիկ փողի օգտագործումից: