ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7

1. Հիմնական հասկացություններ

  1. Պայմանագրի կողմեր – Ծրագրի Օպերատոր ‹‹Երևան քարտ›› համակարգ (այսուհետ՝ Ծրագիր և/կամ Օպերատոր), Հաճախորդ
  2. Օպերատոր - ‹‹Գլոբալ կոլիբրի›› սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որը թողարկում և վաճառում է զբոսաշրջիկների համար նախատեսված էլեկտրոնային քարտեր​
  3. ‹‹Երևան քարտ›› փաթեթ – էլեկտրոնային քարտ, որը տպագիր ուղեցույցի, քարտեզի, փոխադրման կտրոնի, բջջային քարտի հետ կազմում է մի ամբողջություն, որի միջոցով հնարավորություն է ընձեռվում արտոնյալ պայմաններով այցելել պատմամշակութային կենտրոններ և այլ կազմակերպություններ:​
  4. Պաշտոնական կայքէջ – Օպերատորի ինտերնետային  կայքէջ է, որը հասու է www.yerevancard.com հասցեով և նախատեսված է տեղեկատվության տեղադրման, տարածման, ինչպես նաև ծրագրի կողմից առաջարկվող արտադրանքների ու ծառայությունների առցանց գնման և ամրագրման համար:​
  5. Պատվեր – Կայքէջում պատշաճ կերպով լրացված ‹‹Երևան քարտի›› ձեռքբերման հայտ: Քարտի արժեքը որոշվում է Օպերատորի կողմից հայտի ներկայացման պահին սահմանված գնացուցակի հիման վրա (անկախ նրանից, թե երբ է պլանավորվում օգտագործել քարտը):​
  6. Հաճախորդ - Չափահաս ֆիզիկական անձ, ով, օգտվելով բանկային քարտից կամ էլեկտրոնային վճարման այլ համակարգերից և լրացնելով պատվերի ձևաչափը, օգտագործում է կայքը ‹‹Երևան քարտի›› գնման, ամրագրման և/կամ տեղեկատվության ստացման նպատակով:​
  7. Քարտապան – 10 տարին լրացած ֆիզիկական անձ, ով  կարող է օգտվել «Երևան քարտ»-ի բոլոր հնարավորություններից
  8. Բանկային քարտ – Գործիք, որն օգտագործողներին հնարավորություն է տալիս քարտը թողարկող բանկի միջոցով իրականացնել ֆինանսական գործարքներ ՀՀ օրենքներին ու թողարկող բանկի հետ կնքված պայմանագրին համապատասխան:​
  9. Էլեկտրոնային դրամապանակ  - Էլեկտրոնային վճարման համակարգ, որը կարող է օգտարգործվել պատվերի վճարման ժամանակ:​
  10. Վաուչեր – էլեկտրոնային կամ թղթային փաստաթուղթ, որն ունի հատուկ համարանիշ, ինչը փաստում է Հաճախորդի կողմից, կայքի միջոցով ‹‹Երևան քարտի›› գնման կամ ամրագրման հանգամանքը և նախատեսված է ‹‹Երևան քարտը›› ստանալու համար:
  11. Ստացման/հանձնման կետ – Տարածք, որտեղ իրականացվում է վաուչերի փոխանակումը ‹‹Երևան քարտի›› հետ:​
  12. Վաճառքի կետ – Տարածք, որտեղ իրականացվում է ‹‹Երևան քարտի›› վաճառքը կանխիկ կամ անկանխիկ եղանակով:​
  13. Վճարում – Պատվերի արժեքին համապատասխան ֆինանսական միջոցների փոխանցում Հաճախորդի հաշվից Օպերատորի հաշվին՝ հետևյալ գործիքների միջոցով. բանկային քարտ, էլեկտրոնային դրամապանակ, բանկային փոխանցում կամ տերմինալով վճարում:​
  14. Վճարային համակարգ – Ֆինանսական կազմակերպությունների (համակարգերի) խումբ, որոնք համագործակցում են միմյանց հետ պայմանագրային հիմունքներով, ինչպես նաև ներառում են ծրագրային, տեխնիկական միջոցներ, որոնք ապահովում են Օպերատորի և Հաճախորդի միջև փոխհաշվարկների իրականացման ժամանակ տեղեկատվական ու տեխնոլոգիական անհրաժեշտ փոխգործունեություններ:​
  15. Վճարման հաստատում – Համակարգի կողմից հաստատումն այն փաստի, որ Հաճախորդի բանկային քարտից կամ էլեկտրոնային դրամապանակից համապատասխան ֆինանսական միջոցներ են դուրս բերվել:​
  16. Առցանց գնում – Համացանցում ձևակերպված պատվերի վճարում, որը հաստատվում է վաուչերի միջոցով, ինչն էլ իր հերթին ստացման կետերում անվճար փոխանակվում է ‹‹Երևան քարտով››:​
  17. Պատվերի տրամադրում- Ստացման կետերում վաուչերի անվճար փոխարինում ‹‹Երևան քարտով››:​
  18. Գործընկեր կազմակերպություն – Թանգարաններ, էքսկուրսիաներ և այլ կազմակերպություններ, որոնք հնարավորություն են տալիս քարտատերերին արտոնյալ պայմաններով օգտվել իրենց ծառայություններից:​
  19. Գումարի վերադարձ – Հրապարակային պայմանագրի կետերին համապատասխան գումարի վերադարձ:​
  20. Վճարման համակարգերի կանոններ – Փաստաթղթերի համախումբ, որը կարգավորում է VISA, MasterCard, PayPal և ArCa քարտերով վճարման համակարգերի գործունեությունը:​​
  21. Առաքում – Երևան քաղաքում լրացուցիչ անվճար առաքման ծառայություն, որից  կարող է օգտվել Հաճախորդն առցանց գնման կամ ամրագրման դեպքում:  ​​​​​

2. Պայմանագրի առարկան

  1. Պայմանագիրը կանոնակարգում է Հաճախորդի գործողությունները տեղեկատվության ստացման, քարտի առցանց գնման կամ պատվերի իրականացման դեպքում:
  2. Պայմանագիրը իրավական ուժ ունեցող փաստաթուղթ է, որը կնքվում է Օպերատորի և Հաճախորդի միջև և կանոնակարգում է ‹‹Երևան քարտի›› օգտագործման կանոնները ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 442 հոդվածին համապատասխան: Օպերատորն իրավունք ունի օգտվել բոլոր իրավասություններից, որոնք նախատեսվում են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով:

3. Պայմանագրի վավերականության ժամկետը և համաձայնության պայմանները

  1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում այն ժամանակ, երբ Հաճախորդը, քարտի առցանց գնման դեպքում, մուտքագրում է իր անձնական տվյալները:
  2. Օպերատորն այս պայմանագրում իրավունք ունի փոփոխություններ կատարելու: Փոփոխված տարբերակն Օպերատորը կարող է օգտագործել իր կայքէջում՝ առանց Հաճախորդին տեղյակ պահելու: Հաճախորդն իր համաձայնությունը տալիս է այն պայմանագրին, որն այդ պահին կցված է կայքէջում: Հաճախորդը պարտավոր է կարդալ պայմանագիրը: 
  3. Հաճախորդն իր համաձայնությունն տալիս է՝ քարտի գնման ժամանակ նախատեսված վայրում նշում կատարելով (կարդացել եմ և համաձայն եմ հրապարակային պայմանագրի դրույթներին):
  4. Հաճախորդն իրավունք ունի հրաժարվել պայմանագրում Օպերատորի կողմից կատարված փոփոխություններից և լրացումներից, ինչը ինքնաբերաբար նշանակում է, որ նա հրաժարվում է Օպերատորի կողմից մատուցվող ծառայություններից:

4. Պատվերի լրացման ձևը առցանց գնման կամ ամրագրման դեպքում

  1. Հաճախորդը պարտավորվում է լրացնել կայքում առկա գնման ձևի բոլոր պարտադիր դաշտերը: Մասնավորապես՝ անուն և ազգանուն, տարիք, բնակության երկիր, բանկային քարտի տվյալներ (բանկային քարտի տվյալները լրացվում են միայն առցանց գնման դեպքում), գործող էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար: Հաճախորդը պետք է ընտրի նաև այն հասցեն՝ որտեղից կարող է ստանալ իր քարտը, կամ առաքման տարբերակն ընտրելու դեպքում՝ այն հասցեն, ուր պետք է առաքվի քարտը: Առաքման դեպքում անհրաժեշտ է նաև նշել առաքման օրը, ժամը: Բոլոր պարտադիր դաշտերը լրացնելուց հետո Հաճախորդը պետք է նաև հաստատի իր համաձայնությունը հրապարակային պայմանագրի բոլոր դրույթներին:

5. Հաճախորդի իրավունքներն ու պարտականությունները

  1. Հաճախորդը պարտավորվում է ամբողջությամբ կատարել սույն փաստաթղթով նախատեսված իր պարտավորությունները:
  2. Հաճախորդն իրավունք ունի կատարել գնում կամ պատվիրել քարտը՝ նշելով քարտի՝ ստացման կամ առաքման իրեն հարմար վայրը՝ համաձայն սույն պայմանագրի դրույթների:
  3. Հաճախորդն իրավունք չունի ‹‹Երևան քարտի›› պաշտոնական կայքէջում տեղադրված տեղեկատվությունը կրկնելու, պատճենելու, այլ կայքերում հրապարակելու կամ այն օգտագործելու առևտրային կամ գովազդային նպատակով:
  4. Առցանց գնման կամ պատվերի ժամանակ Հաճախորդն իր քարտը ստանում է հանձնման վայրում կամ առաքման միջոցով՝ ներկայացնելով գնման ժամանակ էլեկտրոնային նամակով ստացած վաուչերը:

6. Կազմակերպության պատասխանատվությունը

  1. Օպերատորը պարբերաբար թարմացնում է կայքի տեղեկատվությունը, ինչպես նաև ապահովում ուղեցույցի տեղեկատվության ճշգրտությունը նրա հրատարակման պահին: Սակայն, տարբեր թանգարանների և այլ բնույթի հաստատությունների աշխատանքային ռեժիմն ու այլ պայմանները կարող են փոփոխվել, ուստի քարտատերերին առաջարկվում է լրացուցիչ ճշտել այն հաստատությունների կամ էքսկուրսիաների ժամանակացույցը, ուր նրանք պատրաստվում են այցելել: Ցանկացած ժամանցի վայր կարող է ցանկացած պահին դուրս գալ գործընկեր կազմակերպությունների ցանկից, և փոխարինվել այլ վայր այցելելու հնարավորությամբ:
  2. ‹‹Երևան քարտի›› կազմում, որպես գործընկեր, ընդգրկված են ճյուղի առաջատար կազմակերպությունները: Համագործակցությունն իրականաց­վում է պայմանագրային հիմունքներով: Եթե գործընկեր կազմակեր­պություններից որևէ մեկն հավուր պատշաճի չի կատարում իր՝ պայմա­նագրից բխող պարտականությունները, ապա ծրագրի օպերատորը դրա համար պատասխանատվություն չի կրում: Այնուհանդերձ, Օպերատորը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները նման իրավիճակները հնարավորինս բացառելու, օպերատիվ շտկելու և բարձրակարգ ծառայություններ մատուցելու համար:
  3. Օպերատորը պատասխանատու չէ գործընկեր կազմակերպություններում առկա կամ առաջացած խնդիրների համար, որոնք կարող են ազդել Ձեր առողջության վրա կամ ունենալ այլ հետևանքներ: Օպերատորը պատասխանատվություն չի կրում քարտի կորստի, վնասվելու կամ գործընկեր հաստատություններից որևէ մեկում ի հայտ եկած անհարմարության համար: Դուք կարող եք Ձեր բողոքը ներկայացնել ‹‹Երևան քարտի›› գրասենյակ՝ հետագա անհարմարությունները կանխելու նպատակով:
  4. Օպերատորն իրավասու չէ փոխհատուցել այն ծառայությունների համար, որոնցից Հաճախորդը չի օգտվել, ինչպես նաև բոլոր այն ծառայությունների համար, որոնք չեն մատուցվել գործընկերների կողմից՝ նրանց մոտ առաջացած ֆորսմաժորային իրավիճակից և տեխնիկատնտեսական խնդիրներից ելնելով: Նման դեպքերում Օպերատորը տեղեկացնում է քարտապաններին ամենասեղմ ժամկետնե­րում` կայքում հայտարա­րություն տեղադրելու միջոցով:
  5. Քարտի առաջարկները չեն ներառում ժամանակավոր ցուցադրությունները: Քարտով տրամադրվող զեղչերին չեն գումարվում գործընկերների կողմից տրամադրվող մյուս զեղչերը: Այն նաև չի վերաբերում առանձին միջոցառումների այցելությանը, որոնց վերաբերյալ ճշգրտումներ պետք է կատարել տվյալ միջոցառումների կազմակերպիչ­ներից:
  6. ‹‹Երևան Քարտ›› ծրագրի կողմից առաջարկող զեղչերը գործում են միայն հյուրանոցի և/կամ հյուրատան պաշտոնական կայքէջում հրատարակված գների վրա: Զեղչը ստանալու համար անհրաժեշտ է ամրագրման ժամանակ էլ. նամակի միջոցով նշել Երևան Քարտի առկայության մասին կամ գրանցման (check in) ժամանակ ներկայացնել այն գրանցումն իրականացնող աշխատակցին: Երևան քարտի կողմից տրամադրվող զեղչերը կարող են չկիրառվել այլ զբոսաշրջային գործակալությունների կամ առցանց (online) ամրագրում ապահովող կայքերից օգտվելու ժամանակ (օր. Booking.com, hotels.com, hotelscombined.com և այլն), քանի որ այդ օպերատորներն իրենց կողմից արդեն իսկ կարող են տրամադրել այլ զեղչեր: ‹‹Երևան Քարտ›› ծրագրի զեղչերից լիարժեք օգտվելու համար ամրագրումներ կատարեք Ձեր նախընտրած հյուրանոցի և/ կամ հյուրատան պաշտոնական կայքէջից՝ նամակի մեջ նշելով «Երևան քարտ»-ի գնման/ամրագրման վաուչերի կոդը,  կամ կապվեք մեզ հետ ([email protected]): Խնդիրներից խուսափելու համար ցանկալի է նախօրոք դիմել հյուրանոցի/ հյուրատան տեղեկատվական բաժին կամ Երևան Քարտի աշխատակցին:
  7. Օպերատորը պարտավոր է առցանց գնման և ամրագրման հնարա­վորություն ընձեռել Հաճախորդին՝ ըստ պայմանագրի պայմանների:
  8. Օպերատորը պարտավոր է կայքում նշել քարտի գինը:
  9. Օպերատորն իրավունք ունի փոխել քարտի գինը, սակայն մինչ այդ կատարած գնումների և ամրագրումների վրա այն ազդեցություն չի կարող ունենալ:

7. Գնման չեղարկում և գումարի վերադարձ

7.1 Գնման չեղարկում

  • Տարբերակ 1. Եթե ‹‹Երևան քարտը›› գնել եք ավանդական եղանակով կամ գնել առցանց և արդեն ստացել այն, ապա չեղարկման համար պետք է անձը հաստատող փաստաթղթով և ‹‹Երևան քարտի›› ամբողջական փաթեթով ներկայանալ ‹‹Երևան քարտի›› գլխավոր գրասենյակ գնումից հետո 30 օրվա ընթացքում:
  • Տարբերակ 2. Եթե ‹‹Երևան քարտը›› գնել եք առցանց և դեռ չեք ստացել այն, ապա անհրաժեշտ է գնումից հետո 30 օրվա ընթացքում [email protected] էլ. հասցեին ուղարկել նամակ՝ նշելով գնորդի անունը, ազգանունը, չեղարկման պատճառը և գնված քարտի վաուչերի կոդը: Հայտը ստանալուն պես Ձեր գումարի վերադարձման գործընթացը կսկսվի:

Օպերատորը կարող է չեղարկել պատվերը, եթե

  • համակարգը աշխատանքային օրվա ընթացքում չի հաստատում գումարի ստացումը,
  • պատվերի իրականացման ընթացքում առաջանան ծրագրային խնդիրներ:

Օպերատորի կողմից պատվերի չեղարկման ցանկացած դեպքում Դուք կտեղեկանաք էլ. փոստի միջոցով:​

7.2 Գումարի վերադարձ

Գումարի վերադարձն իրականացվում է միայն այն դեպքում, երբ փաթեթն ամբողջական է և չօգտագործված, իսկ քարտը՝ չակտիվացված: ‹‹Երևան քարտը›› չեղարկելու պարագայում ընկերությունը գումարը վերադարձնում է գնման եղանակին համապատասխան՝ կանխիկ կամ առցանց բանկային փոխանցումով:

  • Գումարի կանխիկ վերադարձ - Դուք կարող եք ստանալ փոխհատուցումը միայն չօգտագործված քարտի համար: Գումարի փոխհատուցումը իրականացվում է փաթեթի արժեքի 100%-ի չափով: Քարտի կանխիկ գնման դեպքում գումարի կանխիկ վերադարձն իրականացվում է միայն կազմակերպության գլխավոր գրասենյակում: Փաթեթի ոչ ամբողջական ներկայացման դեպքում գումարի փոխհատուցում չի իրականացվում:
  • Առցանց բանկային փոխանցում – Եթե գնել եք քարտն առցանց և արդեն ստացել եք փաթեթը, ապա գումարի վերադարձն իրականացվում է առցանց՝ փաթեթը ‹‹Երևան քարտի›› գլխավոր գրասենյակ ներկայացնելուց հետո 30 օրվա ընթացքում: Առցանց գնված քարտերի գումարի վերադարձն իրականցվում է միայն առցանց եղանակով: Եթե Դուք չեղարկում եք Ձեր առցանց պատվերը՝ առանց քարտը ստանալու, ապա գումարի վերադարձի գործընթացը սկսվում է չեղարկման նամակը ստանալուն պես: Գումարի փոխհատուցումն իրականացվում է փաթեթի արժեքի 100%-ի չափով (տրանսակցիոն ծախսերը ներառված չեն):

Առցանց գնման ժամանակ Օպերատորի (նաև սպասարկող համակարգի) պատճառով առաջացած խնդիրների պարագայում գումարն անհապաղ և ամբողջությամբ վերադարձվում է Հաճախորդին: Այս դեպքում Օպերատորը պարտավոր է 24 ժամվա ընթացքում էլեկտրոնային նամակի միջոցով տեղեկացնել Հաճախորդին չեղարկման մասին և 30 բանկային օրվա ընթացքում իրականացնել գումարի վերադարձը:

Դեռևս չակտիվացված, բայց կորցրած կամ վնասված քարտը կարող է փոխարինվել նորով, օպերատորի գլխավոր գրասենյակում, կամ, եթե փաթեթի մյուս բաղադրիչներն ամբողջական են, ստանալ փոխհատուցում՝ արժեքի 100%-ի չափով: Բանկային գործընթացի տևողությունը կախված է Հաճախորդի բնակության վայրից և բանկի առանձնահատկություններից: Ընկերությունը պարտավորություն չի կրում փաթեթի վերադարձի և/կամ բանկային փոխանցումների հետ առաջացած ծախսերի համար:

 Կազմակերպությունը գումարի վերադարձը չի իրականացնում այն դեպքում, եթե գործընկեր կազմակերպությունը չի աշխատել այն օրը, երբ զբոսաշրջիկը ցանկացել է այցելել այդ կազմակերպություն: 

Փոխհատուցման գործընթացը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան:

Ամրագրումը նույնպես կարող եք չեղարկել: Դրա համար անհրաժեշտ է ամրագրումից հետո 30 օրվա ընթացքում [email protected] էլ հասցեին ուղարկել նամակ՝ նշելով գնորդի անունը, ազգանունը և չեղարկման պատճառը: Հայտը ստանալուն պես Ձեր դիմումի գործընթացը կսկսվի:

8. Գները և վաճառքի կետերը

‹‹Երևան քարտն›› ունի մեկ ֆիքսված գին վաճառքի կետերից գնելու դեպքում, իսկ առցանց գնման դեպքում կարող են գործել զեղչեր, որի մասին կարող եք տեղեկանալ ծրագրի պաշտոնական կայքէջից: Քարտի գինը փոփոխվում է՝ հաշվի առնելով թանգարանների և այլ հաստատությունների գնային փոփոխությունները: Օպերատորը պատասխանատու չէ բոլոր տեսակի քարտերի առկայության համար՝ վաճառքի տարբեր կետերում: Խորհուրդ է տրվում նախապես ստուգել քարտի առկայությունը տվյալ վաճառքի կետում` կայքում նշված այդ կետերի կոնտակտային տվյալների միջոցով:

9. Անձնական տվյալների պաշտպանություն

Ձեր տվյալների գաղտնիության քաղաքականության պաշտպանումը շատ կարևոր է մեզ համար: Մենք իրականացնում ենք տեխնիկական միջոցառումներ՝ Ձեր տվյալները չարտոնված մուտքից կամ ոչնչացումից պաշտպանելու համար: Տվյալների պաշտպանությունը իրականացվում է ՀՀ Տվյալների պաշտպանության մասին գործող օրենսդրության համաձայն (‹‹Գաղտնիության մասին օրենք››): Անձնական տվյալների հավաքագրման նպատակն ավտոմատ վերլուծություններն են՝ մարքեթինգային հետազոտությունների իրականացման շրջանակներում:

Օպերատորը չի ստուգում Հաճախորդի կողմից տրամադրված անձնական տվյալները՝ համարելով դրանք հավաստի: Ոչ հավաստի և սխալ տեղեկատվության տրամադրման դեպքում ամբողջ պատասխանատվությունը և դրա հետևանքները կրում է Հաճախորդը:

Ըստ ‹‹Գլոբալ կոլիբրի›› ՍՊԸ կանոնադրության՝ ընկերությունը պարտա­վորվում է պաշտպանել Հաճախորդի անձնական տվյալների գաղտնիությունը և իրավունք չունի տրամադրելու տվյալ տեղեկատվությունը 3-րդ կողմին՝ բացառությամբ դատարանի, իրավապահ մարմինների պահանջով կամ օրենքով նախատեսված այլ դեպքերի:

10. Եզրափակիչ դրույթներ

  1. Այս փաստաթուղթը Հաճախորդի և Օպերատորի միջև կնքված պայմանագիր է, որը սահմանում է օգտագործման պայմանները: Խնդիրների առաջացման դեպքում որպես հիմք է ծառայելու կայքում առկա պայմանագիրը:
  2. Պայմանագրում բացակայող դեպքերի պարագայում Օպերատորի և Հաճախորդի հարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ:
  3. Խնդիրների առաջացման դեպքում Օպերատորը և Հաճախորդը կփորձեն դրանք լուծել բանակցությունների միջոցով, հակառակ դեպքում՝ դրանք լուծում կստանան ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
  4. Դատարանի կողմից այս պայմանագրի որևէ կետի անվավեր ճանաչվելը չի հանգեցնում պայմանագրում նշված այլ կետերի անվավերությանը: 
  5. Հաճախորդը քարտը գնելու պահին համաձայնվում է այս պայմանագրում նշված բոլոր կետերին:
  6. Օպերատորն իրավունք ունի դադարեցնել քարտի տեսակի կամ բոլոր տեսակների առցանց վաճառքն անհաղթահարելի հանգամանքների հետևանքով (ֆորսմաժորային իրավիճակ): Մինչ այդ կատարված գնումները համարվում են վավերական: Անհաղթահարելի հանգամանք­ների հետևանքով (ֆորսմաժորային իրավիճակ), առանց Հաճախորդին տեղյակ պահելու, հնարավոր է նաև կայքէջի աշխատանքների դադարեցում:​

Հեղինակային իրավունքները

Կայքում առկա տեքստի ողջ հեղինակային իրավունքները պատկանում են ‹‹Գլոբալ կոլիբրի›› ՍՊԸ-ին, և դրա օգտագործումն առանց ընկերության թույլտվության արգելվում է:

Գնելով և օգտագործելով ‹‹Երևան քարտը››՝ Դուք համաձայնվում եք վերոնշյալ պայմաններին:

 

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD