ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Ինչ է ներառված / Թանգարաններ Երևանում / ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

5 հետաքրքիր տեղեկություն Հայաստանի ազգային պատկերասրահի վերաբերյալ

  1. Ազգային պատկերասրահում ներկայումս պահվում է շուրջ 40.000 թանգարանային առարկա, որոնց մի մասը ներկայացվում է մշտական և ժամանակավոր ցուցադրության 55 սրահներում
  2. Ազգային պատկերասրահը հայկական կերպարվեստի հավաքածուով աշխարհում ամենամեծ, իսկ Հովհաննես Այվազովսկու աշխատանքների հավաքածուով աշխարհում երկրորդ թանգարանն է
  3. 2008 թ.-ից Ազգային պատկերասրահում իրականացվում են ինտերակտիվ կրթական ծրագրեր, իսկ 2015 թ․-ից կազմակերպվում է Ամառային դպրոց տարբեր տարիքային խմբերի երեխաների համար
  4. Հայաստանի ազգային պատկերասրահն ունի 12 մասնաճյուղեր Երևանում և հանրապետության մարզերում
  5. Դուք կարող եք անվճար այցելել Հայաստանի ազգային պատկերասրահ Երևան Քարտով:

Ինչ կարող եք տեսնել Հայաստանի ազգային պատկերասրահում

Հայաստանի ազգային պատկերասրահը երկրի խոշորագույն գեղարվեստական թանգարանն է, որի 55 ցուցասրահներում ներկայացված հավաքածուներն ընդհանուր պատկերացում են տալիս ազգային կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի մասին, ինչպես նաև ներկայացնում են արտասահմանյան երկրների արվեստը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Եվրոպական, ռուսական, հայկական և արևելյան արվեստների սրահներում կարելի է ծանոթանալ Հ. Այվազովսկու, Մ. Սարյանի, Վ. Կանդինսկու, Դոնատելլոյի և նշանավոր այլ արվեստագետների ստեղծագործություններին: Հայաստանի ազգային պատկերասրահում օդափոխության համակարգի տեղադրման աշխատանքներով պայմանավորված՝ առայժմ բաց են թանգարանի 2 հարկերը, որտեղ գործում են «Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցաահանդեսը՝ Գ. Բաշինջաղյանի, Մ. Սարյանի, Կ. Ադամյանի, Ե. Թադևոսյանի, Վ. Գայֆեճյանի, Ս. Առաքելյանի և հայ նշանավոր այլ նկարիչների շուրջ 70 ստեղծագործություններով, և ֆրանսահայ անվանի քանդակագործ Հակոբ Գյուրջյանի ցուցասրահը, որտեղ ներկայացված են մարմարից, կրաքարից, բրոնզից, փայտից, բելգիական գրանիտից կերտված տարբեր ժանրերի շուրջ 50 ստեղծագործություններ` դիմաքանդակ, անիմալիստական քանդակ, պատմական, դիցաբանական և այլ երկեր:

Պատկերասրահ անվճար այցելելու համար կարող եք ձեռք բերել Երևան Քարտ, որն իր մեջ ներառում է Երևանի շուրջ 40 թանգարաններ և ունի բազմաթիվ առավելություններ, որոնք մշակված են զբոսաշրջիկների այցը հետաքրքիր և մատչելի դարձնելու համար: Երևան Քարտի տեսակներին կարող եք ծանոթանալ այստեղ: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374) 12 22 33 22, ինչպես նաև գրել մեր էլ. հասցեին կամ առցանց չաթին:

 

Անվճար այցելություն Երևան քարտով

Adress Արամի փ. 1
          ք. Երևան 0010, Հայաստան

Tel +374 10 58-08-12

Www www.gallery.am

Open Աշխատանքային օրեր
          Երեքշաբթի-Շաբաթ՝ 11:00-17:30
          Վերջին մուտքը՝ 17:00-ին
          Կիրակի՝ 11:00-16:30
          Վերջին մուտքը՝ 16:00-ին
         
Close Հանգստյան օրեր
          Երկուշաբթի

          Ամանորյա տոնական օրերին՝
          աշխատանքային օրեր - 
​          01.01-05.01 (12:00-18:00)
          ոչ աշխատանքային օրեր -
          30.12, 31.12