Հայաստանի ազգային պատկերասրահում օգոստոսի 10-ից մինչև սեպտեմբերի 29-ը կգործի Հռոմի Կապիտոլյան թանգարաններից Երևան բերված «Հին Հռոմի գունեղ տեսիլները» խորագիրը կրող խճանկարներիբացառիկ ցուցահանդեսը։ Ցուցադրությունն ընգրկում է տարատեսակ նյութերի կիրառությամբ ստեղծված խճանկարների պատկերագրական և զարդանախշային հարուստ տեսականի։
Աշխարհի հնագույն թանգարանի՝ Կապիտոլյան թանգարանների խճանկարների այս անկրկնելի հավաքածուն ներառում է առանձնատներից և այգիներից, ինչպես նաև դամբարաններից հայտնաբերված եզակի նմուշներ։ Ներկայացված խճանկարներն հարդարել են տարբեր պատմական անձանց (օրինակ Հուլիոս Կեսարի) առանձնատները և ներկայացնում են հռոմեական խճանկարչության մեծարժեք հարստությունն ու բարձրորակ վարպետությունը։