ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Նորություններ / ԺԵՆԳՅԱԼՈՎ ՀԱՑԻ ՓԱՌԱՏՈՆ ԱՐՑԱԽՈՒՄ

Ժենգյալով հացը համարվում է արցախյան խոհանոցի ամենահամեղ ու ամենահայտնի կերակրատեսակներից մեկը: Այն իրենից ներկայացնում է ամենատարբեր կանաչիներով, այսինքն՝ ժենգյալով լցոնված հաց։ Դրա պատրաստման համար օգտագործում են 10-20 տեսակի կանաչի: Ժենգյալով հացի պատրաստումը այնքան հետաքրքիր ծիսակարգ է, որ նույնիսկ տոնական միջոցառումներ են նվիրվում դրան:

2019 թվականի մայիսի 11-ին Արցախում՝ Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում կանցկացվի ժենգյալով հացի երկրորդ փառատոնը: Մասնակիցները հենց տեղում ներկա կգտնվեն ամենամեծ, աննախադեպ չափերի հասնող ժենգյալով հացի թխման ամբողջ արարողությանը: Նախատեսվում է նաև հյուրասիրություն, ինչպես նաև վաճառք, որից ստացված ողջ գումարը կուղղվի Հաթերք գյուղի զարգացմանն ու մի շարք խնդիրների լուծմանը: Փառատոնի ընթացքում ելույթ կունենան Հայաստանից հրավիրված երգիչներ, կկազմակերպվեն ինչպես մշակութային, այնպես էլ ժամանցային միջոցառումներ ու տարատեսակ խաղեր: Կազմակերպիչներն հայտնում են, որ փառատոնին նախատեսվում է շուրջ 12000-15000 այցելու:

Ժենգյալով հացը համտեսել և փառատոնին մասնակցել ցանկացողները կարող են ամրագրել իրենց տեղերը դեպի Հաթերք կազմակերպվող երկօրյա էքսկուրսիայի ընթացքում: Մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.facebook.com/JanArmeniaTours/:

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD