ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Նորություններ / ԱՊՐԻԼԻ 18 - ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ կողմից ներկայացված առաջարկության ընդունմամբ՝ սկսած 1983 թվականից, յուրաքանչյուր տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշում է ապրիլի 18-ը՝ որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Այդ օրը բազմաթիվ երկրներում անցկացվող տարաբնույթ միջոցառումներն էականորեն բարձրացնում են հասարակության տեղեկացվածության մակարդակը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պաշտպանության ու պահպանության վերաբերյալ:

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը նշվում է նաև Հայաստանում: Այս տարի օրվան նվիրված միջոցա­ռում­­ները կկրեն «Գյուղական լանդշաֆտներ» խորագիրը: Հայաստանում և Արցախում կանցկացվեն բազմատեսակ միջոցառումներ, այդ թվում՝ ճանաչողական այցեր, կրթադաստիարակչական ծրագրեր, հուշարձանների բարեկարգման և մաքրման աշխատանքներ:

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD