ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Տուրիստի համար / Խորհուրդներ / ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԽՄԻՉՔՆԵՐ
Armenian traditional drinks

Ավանդական խմիչքները Հայաստանում

Հայաստանում խրախուսվում է ազգային խմիչքների սպառումը: Կոնյակը, օղին և հայկական գինին ալկոհոլային խմիչքների ամենահայտնի տեսակներն են ՀՀ-ում: Աշխարհահռչակ հայկական կոնյակը պատրաստվում է Արարատյան դաշտում աճող հատընտիր խաղողից: Հայկական կոնյակները դասակարգվում են ըստ արտադրման առանձնահատկությունների: Գինեգործության համար ևս Հայաստանի բնակլիմայական պայմանները բարենպաստ են: Խաղողի տեսակները, որոնք աճում են Հայաստանում, պարունակում են մեծ քանակի շաքար, ինչն էլ նպաստում է խմիչքում ալկոհոլի բարձր պարունակությանը:

Հայկական ալկոհոլային խմիչքներից բացի հայտնի են նաև հանքային ջրերը: Ջերմուկը հայկական հանքային ջուր է: Բնական գազավորված ջրի լեռնային աղբյուրը գտնվում է Ջերմուկ քաղաքում: Այս ջուրն ունի բուժիչ հատկություններ և խորհուրդ է տրվում այն մարդկանց, ովքեր տառապում են գաստրիտով, շաքարախտով, նյարդային համակարգի հիվանդություններով, նույնիսկ դեպրեսիայով: 

Մածունը հայկական ավանդական կաթնամթերք է, որը պատրաստվում է ոչխարի կամ կովի կաթից: Այն շատ օգտակար է առողջության համար և հագեցնում է ծարավը: Մածնի մեկ այլ տեսակ է քամած մածունը, որը պատրաստվում է ավելի երկար ժամանակահատվածում:

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD