ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Նորություններ / ԵՐԵՎԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԹՈՓ 20 ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ

CNN հեռուստաալիքը կազմել է 2019թ.-ի քիչ զբոսաշրջիկներ ունեցող եվրոպական քաղաքների քսանյակը:

Տարվա ընթացքում և հատկապես ամռանը եվրոպական ամենահայտնի քաղաքները լի են լինում զբոսաշրջիկներով: Այնուամենայնիվ գոյություն ունեն մի շարք այլ եվրոպական քաղաքներ, որոնք չնայած իրենց գրավչությանն ու մեծարժեքությանը, անհամեմատ ավելի քիչ են հայտնվում ճանապարհորդողների ուշադրության կենտրոնում:

CNN-ը ներկայացրել է նմանատիպ 20 եվրոպական քաղաքներից բաղկացած ցանկը, որտեղ ընդգրկվել է նաև Հայաստանի մայրաքաղաք Երևանը: Այս ցուցակում ներառվել են նաև այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Անտվերպենը՝ Բելգիայում, Հաագան՝ Նիդերլանդներում, Օրինջը՝ Ֆրանսիայում, Թբիլիսին՝ Վրաստանում, Մալմյոն՝ Շվեդիայում, Բեռնը՝ Շվեյցարիայում, Թուրինը՝ Իտալիայում, Մինսկը՝ Բելառուսում և այլն:

Երևանի մասին նշվում է, որ այն իր աշխարհագրական դիրքի շնորհիվ հաճախ է մոռացվում զբոսաշրջիկների կողմից: Ավելի քան 2800-ամյա պատմությամբ այս քաղաքում կարելի է զգալ նրա հնության շունչը՝ առանց հայտնվելու զբոսաշրջիկների մեծաքանակ խմբերի հոսքի մեջ: Քաղաքի կենտրոնական մասում կարելի է տեսնել յուրահատուկ ճարտարապետական ոճով կառուցված հնագույն և ժամանակակից շինություններ: Երևանում զբոսաշրջիկները հնարավորություն ունեն հիանալու առաքելական եկեղեցիներով և ծանոթանալու քաղաքի՝ թանգարաններում ներկայացված պատմությանը:  

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD