ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Նորություններ / ԶԱՐՆԻ ՊԱՐՆԻ, ՍԵՄԻՆԱՐ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հայաստանում զբոսաշրջային ոլորտի զարգացումը հին ուղղություններին զուգահեռ սկսում է պահանջել և առաջարկել նորերը, որոնք քիչ հաճախելի և սակավ հայտնի են, սակայն կարող են նոր շունչ հաղորդել թափ հավաքող հայրենական զբոսաշրջությանը: Վերջին շրջանում որպես յուրահատուկ նոր ուղղություն է հանդես գալիս Զարնի – Պարնի քարայր-ամրոցային համալիրը: Այն բնության և մարդկային հանճարի մի միություն է՝ կոչված պաշտպանելու միջնադարյան հայոց ամենահայտնի վանքերից Հաղպատը: Այս համալիրն աստիճանաբար ավելի շատ է ներառվում զբոսաշրջային ուղղություններում։
Հուշարձանի մասին տեղեկությունների և պրակտիկ փորձի սակավությունն առաջադրում է սեմինարի անհրաժեշտություն: Եվ ահա տեղեկատվության այս բացը լրացնելու համար հավաքվում ենք հուլիսի 22-ին, ժամը 19:00-ին Աբովյան 2 հասցեում՝ ներկա գտնվելու այս թեմայով կայանալիք դասախոսություն-սեմինարին։
Սեմինարի ընթացքում նյութը կներկայացվի պրեզենտացիայի տեսքով: Սեմինարի ընթացքում կներկայացվեն.
- համալիրի պատմական անցյալը,
- դերակատարությունը,
- ներկայիս Զարնի-Պարնին,
- հնարավոր ընդգրկվածությունը զբոսաշրջային երթուղիներում և փաթեթներում (քննարկում):

Սեմինարը նախատեսված է ոլորտի ներկայացուցիչների (զբոսավարներ, տուր մենեջերներ, տուրիզմի ոլորտի դասախոսներ) և բոլոր հետաքրքրասերների համար։

Մասնակցելու համար կարող եք զանգահարել +37412223322 հեռախոսահամարով:

Սեմինարը նախատեսում է 2 առանձին փուլ՝ տեսական մաս և այցելություն Զարնի-Պարնի:
Մասնակցության արժեքն է՝
Տեսական մաս՝ 3000 դրամ - 22.07.2019 թ.
Այցելություն՝ 7000դրամ - 29.07.2019 թ.
Գինը ներառում է.
- Հարմարավետ փոխադրում Mercedes Sprinter-ով
- Մուտք Զարնի – Պարնի քարայր-ամրոցային համալիր
- Պրակտիկ սեմինար-դասընթաց

Ուսանողների համար գործում են զեղչեր։
Սեմինարը վարելու է գիդ-պատմաբան Ռոլանդ Թմոյանը:

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD