ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Նորություններ / ԶԱՐՆԻ-ՊԱՐՆԻ ՔԱՐԱՅՐԱ-ԱՄՐՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ

Երկար տարիներ շարունակ անհասանելի, անանցանելի ու անտեսված Զարնի և Պարնի քարայր-կացարաններն այսօր ներկայանում են արդեն վերականգնված ու բարեկարգված Զարնի-Պարնի քարայրա-ամրոցային համալիրի տեսքով: Հայաստանի բնակիչներին և, իհարկե, զբոսաշրջիկներին այս նոր հիանալի հնարավորությունն ընձեռվել է Ալավերդի քաղաքի բնակիչ Ռուբեն Մեսրոբյանի անձնական ջանքերի շնորհիվ: Լոռու մարզի հրաշագեղ բնության գրկում՝ Հաղպատ գյուղում, այցելուներն հնարավորություն ունեն տեսնելու միջնադարյան քարանձավային համալիրը, ինչպես նաև խաղողի ավանդական այգիներ, գինետուն, հայկական ազգային խաղեր, այցելել այստեղ գործող թանգարան, որտեղ ցուցադրված են տեղի բնակչության կենցաղն ու մշակույթը ներկայացնող ցուցանմուշներ: Տարածքում կարելի է նաև շախմատ խաղալ և նետաձգությամբ զբաղվել: Իսկ ահա բոլոր ցանկացողները կարող են փորձել քարանձավի ներսում կառուցված ջրավազանների մեջ հավաքվող անընդհատ կաթկթացող բուժիչ ջուրը:

Քարայրա-ամրոցային Զարնի-Պարնի համալիրը բնության ու պատմության հիանալի ներդաշնակությունը վայելելու հիանալի հնարավորություն է:   

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD