Հայերը դեռևս միջնադարյան ժամանակաշրջանում հաստատված են եղել Իտալիայի կենտրենական մաս կազմող Տոսկանայի մարզում: Այդ մասին են վկայում Ֆլորենցիայում գործող Մեդիչիների Լավրենտյան գրադարանում պահվող թվով տասնչորս հայերեն ձեռագրերը:
Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի նախաձեռնությամբ և երկու երկրների նախագահների թույլտվությամբ հնարավորություն է ստեղծվել Երևանում ներկայացնելու այդ բացառիկ ձեռագրերից երեքը՝
• Ձեռագիր 1089 (Աշբուրնհամի հավաքածու) Քահանաօրհնէք, 1232 թ., Կիլիկիա, գրիչ՝ Գևորգ, պատվիրատու՝ Հովհաննես Արքեպիսկոպոս
• Ձեռագիր 1.13 (Պլուտեուսի հավաքածու) Պատարագամատույց, 1353 թ. Պիզա, գրիչ՝ Գրիգոր արքեպիսկոպոս
• Ձեռագիր 790 (Սուրբ Մարկոսի հավաքածու) Սաղմոսարան և Ժամագիրք, 1369 թ., Բուդապեշտ, գրիչ՝ Թովմա, ծաղկող՝ Ֆրանչեսկո դի Կաֆֆա, պատվիրատու՝ Սարգիս:
Յոթ ամիս շարունակ «Երեք հայերեն ձեռագիր Տոսկանայից (13–14-րդ դարեր) » խորագրով ցուցահանդեսը ներկայացված կլինի Մատենադարանի այցելուներին՝ ևս մեկ անգամ հաստատելով հայ-իտալական մշակույթի դարավոր բարեկամական սերտ կապն ու առնչությունները: