Ըստ իրանական ԻՌՆԱ լրատվական գործակալության՝ Իրանի մայրաքաղաք Թեհրանում կանցկացվի Հայաստանի մշակույթի շաբաթ, որն ուղղված կլինի երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը: Միջոցառումների իրականացումը ևս մեկ անգամ կհաստատի իրանցի ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմի հաջողվածությունը: Այն հանդիսանում է Հայաստանի և Իրանի համատեղ աշխատանքը: Ֆիլմը նկարահանվել է Հայաստանում հայ դերասանների մասնակցությամբ: «Եվան» պատմում է 34-ամյա մի կնոջ մասին, որը մեղադրվել է ամուսնու սպանության մեջ ու դիմել փախուստի՝ դստերը պաշտպանելու համար:
Կարևոր է այն փաստը, որ Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը 2018 թվականին «Հայկական համայնապատկեր» անվանակարգում ճանաչվել է լավագույնը:
Մշակութային շաբաթվա կազմակերպիչները հայտնել են, որ սույն թվականի ամռանը Թեհրան և Թավրիզ քաղաքներում տեղի կունենան համերգներ՝ նվիրված հայտնի հայ աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովային: