«Երևան Քարտ» պաշտոնական զբոսաշրջային ծրագրի գործընկեր «Երանի Թրավել» զբոսաշրջային կազմակերպությունը զբաղվում է ներգնա տուրիզմով։ Ընկերությունը կազմակերպում է ամենօրյա խմբային և անհատական էքսկուրսիաներ, զբոսաշրջային փաթեթներ և ուղևորափոխադրումներ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Վրաստանի տարածքում: Երանի Թրավելն առաջարկում է Wi-Fi սարքավորումներով և օդորակիչներով հագեցած հարմարավետ ավտոմեքենաներ, որակավորված էքսկուրսավարի ծառայություններ, ինչպես նաև գիշերակաց հյուրանոցներում և հանգստյան տներում:
Երկու կազմակերպությունների միջև համագործակցության շրջանակներում «Երևան Քարտի» քարտապաններին Երանի Թրավել ընկերությունը տրամադրում է մի շարք առավելություններ. զբոսաշրջիկներին հնարավորություն է ընձեռվում անվճար մասնակցելու Հայաստանի ամենաճանաչված զբոսաշրջային ուղղություններից մեկն ընդգրկող էքսկուրսիայի, ինչպես նաև ստանալու 15% զեղչ բազմաթիվ այլ խմբային էքսկուրսիաների համար:
Երկարատև համագործակցության ու համատեղ աշխատանքի արդյունավետության մասին են վկայում մեծաթիվ զբոսաշրջիկների գոհունակությունն ու մատուցված ծառայությունների որակից բավարարվածությունը: Վերջինիս մասին են փաստում նրանց մեկնաբանություններն ու կարծիքները՝ որտեղ մշտապես նշվում է բարձրակարգ ավտոմեքենաների, էքսկուրսիաների կազմակերպման բարձր մակարդակի և զբոսավարների պրոֆեսիոնալիզմի մասին:
Երանի Թրավել` անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին և բարձրակարգ սպասարկում: