2019 թվականի ապրիլի 5-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում կայացել է «Գույնի ձևը. վերածննդից մինչև ռոկոկո» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսի շրջանակներում ցուցադրած են Իտալիայի Տրիեստ քաղաքի Հին արվեստի Ազգային պատկերասրահից Երևան բերված գործերը, որոնք իրենցից ներկայացնում են 16-18-րդ դարերի իտալացի նշանավոր վարպետների ստեղծագործությունները: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 16-ը:
Ցուցադրությունը ներառում է ինչպես Վերածննդի դարաշրջանի և եվրոպական արվեստի հետագա փուլերը ներկայացնող նշանավոր արվեստագետների աշխատանքները՝ 55 գեղանկար ու գծանկար: Իտալական գեղանկարի հարստությունն ու բազմազանությունը վառ կերպով արտահայտված են Տինտորետտոյի, Կանալետտոյի, Ռուբենսի, Բեռնարդո Ստրոցցիի, Պիետրո դա Կորտոնայի, Սոդոմայի, Ֆրանչեսկո Մաֆֆեիի, Բատոնիի, Բեռնինիի, Գվերչինոյի մեծարժեք ստեղծագործություններում: Ներկայացված մի շարք ստեղծագործություններ նվիրված են իտալական արվեստի ամենասիրված թեմաներից մեկին՝ Աստվածամոր պատկերին:
Ցուցահանդեսի համակարգող Դոմինիկ Լորան հույս է հայտնել, որ ցուցահանդեսը նոր պատմություն կպատմի, հանդես կգա նոր խոսքով և ցույց կտա իտալացի և հայ ժողովուրդների միջև սերտ կապը: