ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Նորություններ / ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ 55 ԱՄՅԱԿԸ

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը հիմնադրվել է 1964 թվականի փետրվարի 8-ին` Խորհրդային Հայաստանի նախարարների խորհրդի որոշմամբ: Այն իր դռները բացել է ժողովրդի առջև 1975թ. հունվարին: 1987-ին Չարենցի ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ թանգարանի շենքը ենթարկվել է մասնակի փոփոխության, և տարածքն ընդլայնվել է: Ներկայումս թանգարանն ընդգրկում է 626.3 քմ տարածք, վերականգնված է հուշատունը, իսկ մյուս երեք հարկաբաժիններն ընդգրում է հիմնական ցուցադրությունը: Բնակարանը կահավորված է եվրոպական և արևելյան իրերի համադրությամբ: Չարենցն այստեղ ապրել է 1935-1937 թվականներին։

Տուն-թանգարանում ցուցադրվում և պահպանվում են բանաստեղծի անձնական իրերը, գրքերը, ձեռագրերը, լուսանկարներն ու փաստաթղթերը: Այն հանդիսանում է բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, ինչպես նաև հասարակական-քաղաքական գործունեության ուսումնասիրության գիտական կենտրոն։

2019 թվականին լրանում է Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հիմնադրման 55-ամյակը: Թանգարանի տնօրինությունը հայտնում է, որ այդ առիթով տարվա ընթացքում կկազմակերպվի հոբելյանական միջոցառում: Իսկ ահա մարտի 13-ին, թանգարանում կնշվի մեծ բանաստեղծի 122-ամյակը։  Այդ օրը միջոցառումները կմեկնարկեն Եղիշե Չարենցի հուշարձանի մոտ, այնուհետև կշարունակվեն են տուն-թանգարանում։

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD