ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Նորություններ / Հայաստանի նկատմամբ շվեյցարացի զբոսաշրջիկների հետաքրքրությունը տարեցտարի աճում է

Հայաստանի նկատմամբ շվեյցարացի զբոսաշրջիկների հետաքրքրությունը տարեցտարի աճում է, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերը։ Նա նշեց, որ իր ունեցած տվյալներով, Շվեյցարիայից Հայաստան զբոսաշրջիկների թիվն ամեն տարի աճում է 10 տոկոսով։ Սակայն, ինչպես կարծում է դեսպանը, որպեսզի Հայաստանը կարողանա դառնալ զբոսաշրջային ապրանքանիշ, անհրաժեշտ է ավելի մեծ ջանքեր գործադրել ոլորտի զարգացման և ճանաչելիության բարձրացման ուղղությամբ։ Նա նշեց, որ Հայաստանը, ինչպես և Շվեյցարիան, ելք դեպի ծով չունի և լեռնային երկիր է, իսկ տարբերությունն այն է, որ Հայաստանը պակաս հայտնի է ամբողջ աշխարհում։

«Ոչ բոլորն են լավ տեղեկացված` հայոց պատմությունը գնահատելու համար, որը կարող է հետաքրքրություն առաջացնել զբոսաշրջիկների մոտ, իսկ դրա համար հարկավոր է այն ավելի լայն և ակտիվ ներկայացնել` հաշվի առնելով նաև շուկայում առկա մրցակցությունը», - ասաց Գասերը:

 

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD