Ռուսաստանաբնակ հայտնի կինոռեժիսոր Ալեքսանդր Կոտտը հայտնել է, որ 1988թվականին Հայաստանում, մասնավորապես՝ Սպիտակ քաղաքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին պատմող հայ-ռուսական արտադրության «Սպիտակ» ֆիլմն առաջադրվել է Օսկարի «լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում և ցուցադրվելու է ԱՄՆ-ում՝ Վաշինգտոնում, Մայամիում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում:
Խոսելով Օսկարին արժանանալու հավանականության մասին՝ ռեժիսորը նշել է, որ այն այնքան էլ մեծ չէ, սակայն Հայաստանից Օսկարին առաջադրվելն արդեն իսկ խոշոր ձեռքբերում է: Թեև «Սպիտակ» ֆիլմն հիմնված է իրական դեպքերի վրա, այն քրոնիկոն համարել չի կարելի: Ռեժիսորը դիտավորյալ կադրի ետևում է թողել վիզաուլ սարսափները՝ շեշտը դնելով հերոսների զգացողությունների վրա: Ֆիլմում գրեթե բառեր չկան՝ կերպարների վիշտը լուռ է: Ռեժիսորը ձգտել է ֆիլմի միջոցով փոխանցել այն մարդկանց հուսալքությունը, խուճապը, հերոսությունը, որոնք պայքարելով աղետի հետևանքների դեմ՝ փորձում էին գտնել իրենց տունն ու հարազատներին: