«Երևանյան ամառ» ամենամյա միջոցառումների ծրագրի շրջանակներում՝ 2018թ. հունիսի 10-ին՝ ժամը 17:00-ից 21:00-ը, Թումանյանի անվան այգում անցկացվելու է հայկական ուտեստների «Համով-հոտով Երևան» փառատոնը:
Ծրագրի հիմնական նպատակն է համախմբել այն կազմակերպությունները, որոնք ունեն խոհարարական հմտություններ և ներկայացնել զբոսաշրջիկներին ու տեղաբնակներին ավանդական հայկական ուտեստները: Այստեղ կարող եք համտեսել հայկական ազգային և քրիստոնեական տոնական - ծիսական ուտեստներ, որոնք համարվում են հայկական ավանդական ազգային խոհանոցի հիմքը:
Միջոցառման ընթացքում կարող եք վայելել հետաքրքիր համերգային ծրագիր, որի ընթացքում ելույթ կունենան հայկական ազգագրական երգի-պարի համույթներ: Ինչպես նաև կարող եք մասնակցել տեղում կազմակերպվող վարպետաց դասերին: Փառատոնը կարելի է համարել տարվա գլխավոր իրադարձությունը: