ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Նորություններ / ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՑԱՆԿՈՒՄ

<<Յուրաքանչյուր հայի բնույթն է՝ սովորել, ուսումնասիրել, հարցնել, ենթադրել, հնարել, բացահայտել, ստուգել, վերականգնել, պահպանել, ստեղծել և նվիրել>>: Վիլյամ Սարոյան

Հայաստանը հարուստ պատմություն և մշակույթ ունեցող երկիր է, որն աշխարհում առաջինն է ընդունել քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն: Հայաստանն այն վայրն է, որն անպայման անհրաժեշտ է այցելել, տեսնել ու զգալ:

Հայաստանը ստեղծել է համընդհանուր նշանակության մի շարք արժեքներ, որոնք ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը, հիմնադրվել է 1945 թվականի նոյեմբերի 16-ին: Դրա հիմնական նպատակը կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում միջազգային խաղաղ համագործակցության ապահովումն է: ՅՈՒՆԵՍԿՕ-ն պահպանում է թվով 1073 համաշխարհային ժառանգության օբյեկտ, որոնք գտնվում են աշխարհի տարբեր երկրներում: Այդ երկրների շարքում իր ուրույն տեղն է զբաղեցնում Հայաստանը:

Բացահայտե՛նք ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հայկական մշակութային արժեքները:

Ներկայումս Հայաստանի տարածքում գտնվող 3 մշակութային արժեք է ներառված ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Դրանցից յուրաքանչյուրն ունի եզակի կրոնական և պատմական նշանակություն. երկուսը ներառվել են մշակութային չափանիշներին համապատասխան, իսկ երրորդը՝ ինչպես մշակութային, այնպես էլ բնական չափանիշներով:

Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ

Տեղակայվածությունը: Կոտայքի մարզ
Հեռավորությունը
Երևանից: 26 կմ - 52 ր
Հիմնադրումը
: 4-րդ դար

Գեղարդի վանքը մի հոյակերտ վայր է, որտեղ հայ նշանավոր ճարտարապետ Գալձագը ժայռը փորելով կերտել է երկու եկեղեցի: Այն գտնվում է Ազատ գետին հարակից ժայռերից մեկի լանջին: Համաձայն հայ մատենագրության մեջ պահպանված ավանդույթի՝ վանքի հիմնադրումը վերագրվում է Գրիգոր Լուսավորչին (4-րդ դար): Ըստ եկեղեցու ավանդույթի՝ այստեղ տարիներ շարունակ պահվել է այն նիզակը՝ գեղարդը, որով խոցվել է Քրիստոսը: Ահա թե ինչու վանքն ավելի ուշ ստացել է Գեղարդավանք անվանումը:

Հասարակական տրանսպորտ դեպի Գեղարդ՝ Տրանսպորտը Հայաստանում
Գեղարդի վանքն ընդգրկող էքսկուրսիաներ՝ Խմբային տուրերը Հայաստանում

Հաղպատի և Սանահինի վանքեր

Տեղակայվածությունը: Լոռու մարզ
Հեռավորությունը Երևանից: 180 – 186կմ – 2ժ 30ր
Հիմնադրումը: 10-րդ դար

Հաղպատի վանքը համարվում է Հայաստանի ամենամեծ և ամենակարևոր վանքերից մեկը: Բարձրադիր այս վանքը մի կողմից շրջապատված է Սուրբ Լույս և Տերունական լեռնագագաթներով, մյուս կողմից՝ Լոռվա բերդով և Սաղիձորի կիրճով՝ որով հոսում են Սաղիկ և Կայան գետերը: 

976 թվականին հիմնադրված վանքն իրենից ներկայացնում է ճարտարապետական կառուցվածքների մի համալիր, որը բաղկացած է կրոնական և աշխարհիկ կառույցներից՝ շրջապատված աշտարակներով և ցանկապատներով:

Սանահինի վանական համալիրը տեղակայված է Դեբեդ գետի ձախ ափին՝ Սանահին գյուղում: Այն հիմնադրվել է Աշոտ 3-րդ Բագրատունու կողմից 966 թվականին: 10-րդ դարի վերջից այն դարձավ Կյուրիկյանների տոհմի վարչական կենտրոն և գերեզմանատուն: 10-11-րդ դարերում վանքը հանդիսանում էր նաև մշակութային կենտրոն. կառուցվել էին համալսարան և հարուստ գրադարան: 12-րդ դարավերջին համալիրը գտնվում էր Զաքարյանների տոհմի ենթակայության տակ:

Հասարակական տրանսպորտ դեպի Հաղպատ և Սանահին՝ Տրանսպորտը Հայաստանում
Հաղպատի և Սանահինի վանքերն ընդգրկող էքսկուրսիաներ՝  Խմբային տուրերը Հայաստանում

Էջմիածնի Մայր տաճար և եկեղեցիներ (սբ. Հռիփսիմե, սբ. Գայանե, սբ. Շողակաթ) և Զվարթնոցի տաճարի հնավայր

Տեղակայվածությունը: Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ
Հեռավորությունը
Երևանից: 23կմ – 25ր
Հիմնադրումը
: 4-րդ դար

Դուք կարող եք այցելել էջմիածին քաղաք և Էջմիածնի Մայր տաճար: Աշխարհի հնագույն տաճարներից մեկը՝ Էջմիածնի Մայր տաճարը, կառուցվել է այն վայրում, ուր  Հայոց առաջին պատրիարքի՝ ամենայն հայոց կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի երազում իջել է Քրիստոսը՝ Աստծո միածին որդին: Այն նաև համարվում է Հին Հայաստանում կառուցված առաջին տաճարը: Եկեղեցին կառուցվել է 301-303 թվականներին: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում Մայր տաճարի հետ միասին ընդգրկված են նաև քաղաքում գտնվող Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե և Սուրբ Շողակաթ եկեղեցիները:

Հասարակական տրանսպորտ՝ Տրանսպորտը Հայաստանում
Էջմիածնի Մայր տաճարը և եկեղեցիներն ընդգրկող էքսկուրսիաներ՝ Խմբային տուրերը Հայաստանում

Զվարթնոցի տաճար

Տեղակայվածությունը: Արմավիրի մարզ
Հեռավորությունը
Երևանից: 17 կմ - 30 ր
Հիմնադրումը
: 7-րդ դար

Զվարթնոցի տաճարը համարվում է եզակի ճարտարապետական կառույց և ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Այստեղ գտնվել է հեթանոսական աաստվածներից Տիրի տաճարը: Հետագայում՝ 7-րդ դարում, կառուցվել է Զվարթնոցի կամ Սուրբ Գրիգորի տաճարը: Ներկայումս պահպանված են հատակը, մասամբ պատերի ստորին հատվածները, հիմքը, արևի ժամացույցը, որմնանկարների և խճանկարների մնացորդները:  

Հասարակական տրանսպորտ՝ Տրանսպորտը Հայաստանում
Զվարթնոցի տաճարն ընդգրկող էքսկուրսիաներ՝ Խմբային տուրերը Հայաստանում

Հայաստանյան Ձեր ճամփորդության ընթացքում անպայմանորեն այցելե՛ք  ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառված մշակութային արժեքները և ուսումնասիրե՛ք դրանց հարուստ ու հետաքրքիր պատմությունը:

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD