ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Նորություններ / ԴԻՄԱՎՈՐԵՔ 2020 ԹՎԱԿԱՆԸ ԵՐևԱՆՈՒՄ

Հայաստանում ամանորյա զբոսաշրջային տուրերը հրաշալի հնավորություն են նոր տարին նոր երկրում դիմավորելու, ճանապարհորդելու և ավանդույթներին ծանոթանալու համար: Ուստի բարի գալուստ Հայաստան՝ աշխարհի հնագույն մայրաքաղաքներից մեկում նշելու 2020թ. Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

Երևանը, այս տարի ևս, զբոսաշրջիկներին առաջարկում է հետաքրքիր ժամանցային տարբերակներ: Դեկտեմբերի 21-ին վառվելու են գլխավոր տոնածառի լույսերը, իսկ դրանից հետո, 16 օրվա ընթացքում, բազմաթիվ փառատոներ և միջոցառումներ կանցկացվեն Երևանում: Բացի ավանդական սուրբծննդյան տոնավաճառներից, մայրաքաղաքում կանցկացվեն համերգներ և հետաքրքիր ցուցահանդեսներ: Երևանի գլխավոր հրապարակում տեղադրվելու են կամուրջներ, որոնք հրապարակը կկապեն կենտրոնական օղակի և հիմնական տոնածառի հետ, իսկ շատրվանային տարածքում կկառուցվի հեքիաթային քաղաք:

Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված այգում կանցկացվի սուրբծննդյան տոնավաճառը, իսկ Հյուսիսային պողոտայում՝ տոնածառերների բաց ցուցահանդեսը: Այս տարի Ամանորի գլխավոր միջոցառումը Գորան Բրեգովիչի համերգն է, որը տեղի կունենա Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 31-ին, ժամը 23: 00-ին:

Նոր տարին և Սուրբ Ծնունդը Հայաստանում խոստանում են լինել հեքիաթային: Այնպես որ հավաքեք Ձեր ճամպրուկները, վերցրեք տաք հագուստ և եկեք Հայաստան դիմավորելու նոր տարին:

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD