Հայոց մշակույթը և սովորույթները գալիս են վաղ անցյալից: Հայերը հաճախ բնութագրվում են որպես հյուրընկալ, ընկերասեր, բարի մարդիկ, ովքեր հարգում են մեծերին, ունեն մեղմ վերաբերմունք երեխաների նկատմամբ և ամուր ընտանեկան արժեքներ: Ահա այդ սովորույթներից մի քանիսը, որոնք պետք է իմանալ մինչ այս երկիր այցելելը:
1. Եղե՛ք քաղցած, երբ հրավիրված եք հայկական ընտանիք
Հյուրընկալությունը Հայաստանում չի սահմանափակվում միայն քաղաքավարությամբ և վարվելակերպով: Հայկական մշակույթում և բարոյական համակարգում հյուրընկալությունն ունի ամենամեծ դերը: Հայերը համարում են, որ հյուրն ուղարկված է Աստծո կողմից, և որքան լավ դիմավորեն նրան, այնքան շատ երջանկություն և բարեկեցություն կվերադառնա տանտիրոջը:
2. Հայերը միմյանց ողջունում են համբույրով և ձեռքսեղմումով
Մշտապես լավ գաղափար է տեղյակ լինել նոր վայրում բարևելու և հրաժեշտի սովորույթների մասին: Հայաստանում այցելուները կարող են նկատել, որ հանդիպման ժամանակ տեղի բնակիչները համբուրում են այտը, որն ամենատարածված ողջույնի ձևն է ընկերների և ընտանեկան միջավայրում:
3. Հայերն անկեղծ են և սրտաբաց
Մարդիկ այստեղ սիրում են խոսել դեմ առ դեմ՝ նայելով մեկը մյուսի աչքերի մեջ, առանց կորցնելու տեսողական կապը: Հաղորդակցման մեջ հայերը պարզ են և բացսիրտ, և երբեմն կարող է թվալ, որ անձնական տարածքն ընդհանրապես բացակայում է:
4. Հայերն օգտագործում են ֆրանսերեն <<մերսի>> բառը
Տեխնիկապես, հայերը ‘’thank you” բառի փոխարեն օգտագործում են շնորհակալություն: Այս երկար բառը օգտագործելու փոխարեն շատերը օգտագործում են ֆրանսերեն <<մերսի>>՝ ավելացնելով փաղաքշական <<ջան>>-ը:
5. Ձեզ անպայման կհարցնեն, արդյոք սիրու՞մ եք Հայաստանը
Սա բոլորի կողմից ամենատարածված հարցն է, որը կլսեք գրեթե յուրաքանչյուրից: Ուստի, պատրաստ եղեք բազում անգամներ պատասխանելու այս հարցին: