ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Տուրիստի համար / Երևան / ԵԿԵՂԵՑԻՆԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Yerevan churches

 Հայաստանն աշխարհի ամենահին երկրներից մեկն է: 301 թվականին (ավելի քան 1715 տարի առաջ) Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Այստեղ Դուք կարող եք տեսնել ավելի քան 4000 վանք և եկեղեցի, որոնցից 16-ը՝ Երևանում: Մայրաքաղաքում գործում են հայկական և ռուսական եկեղեցիներ, ինչպես նաև պարսկական մզկիթ:​

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարը կառուցվել է 2001 թվականին: Այդ ժամանակ լրանում էր Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակը: Եկեղեցին կրում է Գրիգոր Լուսավորչի անունը, ով մեծ ավանդ ունի քրիստոնեության ընդունման գործում: Այս եկեղեցին Երևանի նորակառույց եկեղեցիներից մեկն է:​

Սուրբ Կաթողիկե եկեղեցի

Սուրբ Կաթողիկե եկեղեցին Երևանի ամենահին եկեղեցին է, կառուցվել է դեռևս 13-րդ դարում: Այն տեղակայված է Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում: Եկեղեցին համարվել է նաև հին Երևանի ամենամեծ եկեղեցին: Այն վերակառուցվել է մեծ երկրաշարժից հետո՝ 1693-1695 թթ:​

Սուրբ Սարգիս եկեղեցի

Ներկայիս Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է 1835-1842թվականներին՝ ավերված վանքի տեղում: Այն՝ որպես առաջնորդանիստ եկեղեցի, հիմնանորոգվել ու բարեկարգվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի օրոք:  Եկեղեցու հին շենքը պահպանվել է, ճակատները երեսպատվել են նարնջագույն տուֆով և ունեն եռանկյունաձև խորշեր, արևմտյան հատվածում երգչախմբի համար կառուցվել է վերնատուն: 2000թ. ավարտվել է Սբ. Սարգիս եկեղեցու զանգակատան կառուցումը: Քանդակագործ Արտաշես Հովսեփյանի մտահղացումն է արևմտյան շքամուտքը, փայտե դուռը, իսկ շքամուտքից վեր գտնվող հարթաքանդակները Աղթամարի Սբ. Խաչ տաճարի քանդակների թեմաներով են:

Երևանի եկեղեցիների մասին այլ տեղեկությունների համար կարող եք այցելել հետևյալ կայքէջը: 

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD