ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Տուրիստի համար / Երևան / ԵՐԵՎԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ
Museums in yerevan

Երևանյան թանգարանների ուղեցույց

ԱՆՎՃԱՐ այցելեք 40 թանգարաններ Երևանում Երևան Քարտով:

Ձեզ հետաքրքրում է Հայաստանի պատմությունն ու մշակու՞յթը: Ցանկանում եք ծանոթանալ Հայաստանի պատմական իրադարձություններին և մշակութային կոթողների՞ն, տեսնել բոլոր ժամանակների հայտնի արվեստագետների ստեղծագործությունները և 2000-ամյա պատմություն ունեցող պամական նմուշնե՞րը:

Ուրեմն միացե՛ք մեզ!

Հայկական թանգարաններն իրենց մեջ ամփոփում են հայ ժողովրդի անցած փառահեղ ուղին: Այդ ամենին կարելի է ծանոթանալ այցելելով թանգարաններ, որոնց մեծ մասը տեղակայված է  հենց Երևանում: Մենք կօգնենք Ձեզ կազմակերպել Ձեր այցը Երեւանի լավագույն թանգարաններ: Երևան Քարտով Դուք կարող եք անվճար այցելել ավելի քան 40 թանգարաններ Երևանում՝ այդ թվում նաև Երևան քաղաքի 8 ամենահայտնի թանգարանները:

Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել թանգարանների այցելությունները Երևանում

1. Մատենադարան:  Մատենադարանն հանդիսանում է ազգային հիշողության պահպանման և զարգացման ամենակարևոր վայրերից մեկը, որտեղ պահվում և ցուցադրվում են տարբեր դարերի յուրատիպ ձեռագիր հավաքածուներ: Մատենադարանում կարող եք ծանոթանալ նաև այլ լեզուներով գրված ձեռագրերի՝ հունարեն, լատիներեն, արամեերեն, եբրայերեն, արաբերեն, ճապոներեն, հին սլավոներեն, եթովպերեն:

2. Հայաստանի Պատմության թանգարան: Երբ խոսքը պատմության մասին է, պարզապես անհնար է չնշել Հայաստանի Պատմության թանգարանը, որտեղ կարող եք տեսնել թե Հայաստանի Հանրապետությանը վերաբերող, և թե պատմական Հայաստանը ներկայացնող բացառիկ իրերի և հազվագյուտ նմուշների հավաքածուներ:

3. Հայաստանի ազգային պատկերասրահ: Այստեղ ներկայացված են բոլոր ժամանակների ամենահայտնի հայ արվեստագետների ստեղծագործությունները: Ազգային պատկերասրահը հիմնադրվել է 1921թվականին՝ Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ: Սկզբնական փուլում այն եղել է Պետական թանգարանի 5 բաժիններից մեկը՝ նվիրված արվեստին: Տնօրեն է նշանակվել բոլոր ժամանակների ամենատաղանդավոր հայ նկարիչներից մեկը՝ Մարտիրոս Սարյանը, ում ստեղծագործություններն այսօր էլ ներկայացված են պատկերասրահում, իսկ նրա «Հայաստան» նկարը դարձել է մեր երկրի այցեքարտերից մեկը:

4. Երվանդ Քոչարի թանգարան: Մատենադարանի շենքից քիչ հեռու գտնվում է  հայտնի նկարիչ Երվանդ Քոչարի թանգարանը: Նա հանդիսանում է տարածաչափական նկարչության հիմնադիրը, նրա ստեղծագործությունները ցուցադրվել են այնպիսի մշակութային քաղաքներում, որոնցից է Փարիզը: Երվանդ Քոչարի երևանյան թանգարանում կարող եք ծանոթանալ արվեստագետի ստեղծագործական մտքին, որն արտահայտված է 20-րդ դարի մոդեռն արվեստին բնորոշ գեղարվեստականությամբ:

5. Սերգեյ Փարաջանովի թանգարան: Սերգեյ Փարաջանովը եղել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ: Նա սովետական ժամանակաշրջանի ամենահայտնի կինոռեժիսորներից մեկն էր, ում համբավը տարածվել է նաև Խորհրդային Միության սահմաններից դուրս: Թանգարանի ցուցադրության հիմնական մասը ռեժիսորի ստեղծագործություններն են՝ էսքիզներ ֆիլմերից, գծանկարներ, տիկնիկներ, ինչպես նաև՝ անձնական իրեր:

6. Էրեբունի թանգարան: Երևանի պատմությունը սկսվում է 2800 տարի առաջ՝ Էրեբունի կոչվող ամրոցից, որտեղ այժմ գտնվում է համանուն թանգարանը՝ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը: Վերջինիս բացումը 1968 թվականին համընկել է Երևանի 2750 ամյակի տոնակատարության հետ: Այստեղ ներկայացված են Երևանի տարածքում հայտնաբերված իրեր, որոնք թվագրվում են դեռևս ուրարտական, վաղ հայկական և հելենիստական ժամանակներին:

7. Երևանի Պատմության թանգարան: Երևան քաղաքի անցած ուղին իր մեջ է ամփոփում Երևանի Պատմության թանգարանը, որտեղ ներկայացված են Երևան քաղաքի պատմությանը վերաբերող նմուշներ: Երևանի պատմության թանգարանն արտացոլում է Երևանում ապրած ժողովրդի հարուստ մշակութային և հոգևոր կյանքը:

8.  Երևանի կոնյակի գործարանի «ARARAT» թանգարան:  Ցանկացած երկիր բացահայտելու լավագույն տարբերակը մարդկանց հետ շփումն է: Հայ ժողովուրդը միշտ էլ աչքի է ընկել իր հյուրասիրությամբ, ջերմությամբ և սովորույթներով: Վերջիններիս շարքում իր ուրույն տեղն ունի խաղողագործությունը և խաղողից պատրաստվող ամենահայտնի ոգելից խմիչքը՝ հայկական կոնյակը:  Կոնյակը վաղուց դարձել է Հայաստանի խորհրդանիշներից մեկը: Հայկական կոնյակը Սառը պատերազմի տարիներին եղել է Ուինսթոն Չերչիլի սիրելի խմիչքը: Երևանում է գտնվում Արարատ Կոնյակի գործարանը, որը հանդիսանում է յուրահատուկ թանգարան-մառան: Այստեղ կարելի է ծանոթանալ հայկական ավանդական կոնյակագործության պատմությանը, տարբեր ժամանակներում  արտադրված կոնյակների տեսականուն և որ ամենահաճելին է՝ համտեսել այն:

Երևանի թանգարանների ամբողջական ցանկին, որոնք ընգրկված են Երևան Քարտի փաթեթում կարող եք ծանոթանալ այցելելով  Թանգարաններ բաժին:

Հաշվի առնելով ամբողջ աշխարհում թանգարանների այցելուների թվի կրճատումը՝ 1977 թվականից Թանգարանների միջազգային խորհրդի նախաձեռնությամբ ամեն տարի մայիսի 18-ին անցկացվում է «Թանգարանների միջազգային օր» միջոցառումը, որի նպատակն է մեծացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում:

Հայաստանն ամեն տարի մասնակցում է «Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակներում իրականացվող համաեվրոպական համանուն միջոցառմանը: Այդ օրը Երևանի թանգարանների մուտքն անվճար է: Միջոցառումը քաղաքում ստեղծում է ջերմ մշակութային մթնոլորտ և բոլորին «վարակում» թանգարան այցելելու տրամադրությամբ:

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD