ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Տուրիստի համար / Խորհուրդներ / ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՈՒՏԵՍՏՆԵՐ
Armenian traditional dishes

Հայկական խոհանոցը միշտ հայտնի է եղել իր բազմազանությամբ և համեղ ուտեստներով: Խոհանոցը հին է, ինչպես մեր պատմությունը: Հայկական խոհարարական ավանդույթները ավելի քան 2000 տարեկան են: Ավանդաբար, ուտեստները պատրաստվում են կրակի վրա: Հայաստանում կավից վառարանները կոչվում էին թոնիր: Թոնիրում այժմ էլ պատրաստում են հաց, սունկ, ձուկ, մսամթերք և բանջարեղեն:

Հայկական խոհանոցի մեկ այլ առանձնահատկություններից է համեմունքների և կանաչիների օգտագործումը: Անուշահոտ համեմունքները շատ սիրված են Հայաստանում, իսկ հայ խոհարարներն օգտագործում են մոտ 300 տեսակ վայրի ծաղիկների և կանաչիների համեմունքներ:

Բոլոր այս յուրահատկություններն հայկական խոհանոցը դարձնում են եզակի, անսովոր, համեղ և բուրավետ: Առավել հայտնի հայկական ուտեստներին և խմիչքներին կծանոթանաք ստորև:

Ապուրներ

Ապուրները հայկական խոհանոցում շատ են: Ամենահայտնի հայկական ապուրներն են խաշը, բոզբաշը, սպասը և այլն:

Մսային ուտեստներ

Հայկական խոհանոցում մսային ուտեստներին առանձնահատուկ են վերաբերում: Ամենապարզ և ամենահին ուտեստներից են հայտնի խորովածը, քյուֆթան, տժվժիկը, դոլման և այլն: Այս ուտեստներն այսօր էլ պատրաստվում են այնպես, ինչպես 1500 տարի առաջ:

Հաց և կաթնամթերք

Ավանդական հայկական հացը՝ լավաշը, հայտնի է ամբողջ աշխարհում: Հայկական խոհանոցն առանց լավաշի գոյություն ունենալ չի կարող, իսկ հայկական կաթնամթերքը սիրված է ոչ միայն բնակիչների, այլև զբոսաշրջիկների շրջանում: Այս մթերքները սպառվում են հացի նման և օգտագործվում ինչպես առանձին, այնպես էլ այլ սննդատեսակների հետ: Հայկական ամենահայտնի պանիրը դա չեչիլ պանիրն է, իսկ ամենահայտնի կաթնամթերքը՝ մածունը:         

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD