Երևանն իր հարուստ մշակույթն է առաջարկում այն զբոսաշրջիկներին, ովքեր հետաքրքրված են մշակութային զբոսաշրջությամբ: Երևանը աշխարհի այն քաղաքներից է, որն հարուստ է բազմաթիվ պատմամշակութային կոթողներով և հուշարձաններով: Յուրահատուկ ճարտարապետությունը հայկական մշակույթի գլուխգործոցն է: Հայկական մշակույթը ոչ միայն ճարտարապետությունն է, այլև ավանդույթները, սովորույթները և ազգային խոհանոցը: Զբոսաշրջիկը միանշանակ կարող է հետաքրքիր զբաղմունքներ գտնել Երևանում: Ստորև ներկայացնում ենք նշված զբաղմունքներից մի քանիսը: