ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Տուրիստի համար / Խորհուրդներ / ԵՐԵՎԱՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ
Best time to visit yerevan

Երևան այցելելու լավագույն ժամանակն ամառն է: Այս եղանակին Դուք կարող եք լիարժեք վայելել երևանյան էքսկուրսիաները և ժամանցի վայրերը, ինչպես նաև կատարել գնումներ: Եթե Դուք այնուամենայնիվ ցանկանում եք այցելել Երևան գարնանը և չեք նախընտրում անձրևային եղանակ, ապա խուսափեք ճանապարհորդել գարնան առաջին ամիսներին: Ձեզ համար առավել հարմար տարբերակ է ուշ գարունը, երբ քաղաքի բնությունը ծաղկում է: Աշնանային Երևանը հիանալի տարբերակ է այն մարդկանց համար, ովքեր սիրում են մեղմ եղանակ: Այս եղանակին Երևանը հրաշալի տեսք ունի ծառերի դեղնակարմիր տերևների շնորհիվ: Իսկ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին սկսվում է տերևաթափը:

Ձմռանը Երևան այցելողներն այն զբոսաշրջիկներն են, ովքեր սիրում են ցուրտ եղանակն ու ձյունը, նախընտրում են ձմեռային սպորտաձևերը կամ ուղղակի սիրում են ժամանակ անցկացնել նոր և խաղաղ միջավայրում: Անպայման այցելեք Ձմեռային այգի, և ձմեռն ու ձմեռային տոները իրական հեքիաթի կվերածվեն Ձեր ընտանիքի բոլոր անդամների համար: Երևանում այս եղանակին կարող եք չմուշկներով սահել ինչպես Ձմեռային այգու, այնպես էլ Կարապի լճի սահադաշտում:

Երևանը մի քաղաք է, ուր Դուք կարող եք այցելել բոլոր եղանակներին:

  • Ամենաշոգ ամիսը Հայաստանում՝ Օգոստոս
  • Ամենացուրտ ամիսը Հայաստանում՝  Հունվար
  • Ամենախոնավ ամիսը Հայաստանում՝ Մայիս
  • Ամենաչոր ամիսը Հայաստանում՝ Օգոստոս

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD