ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Տուրիստի համար / Ձմռան համար / ԼԵՌՆԱԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԱՎԱՅՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Sky season in armenia

Հայաստանն հատկապես գեղեցիկ է ձմռանը՝ շնորհիվ ճերմակափայլ ձյան շերտով ծածկված հրաշալի լեռնային բնապատկերների, որոնք հրաշալիորեն համադրվում են բնության գույների հետ՝ կենդանություն և խորհրդավորություն հաղորդելով դրանց:

Տարվա այս զարմանալի ժամանակահատվածում Դուք կարող եք անցկացնել Ձեր արձակուրդը՝ ընտրելով Հայաստանը: Ձմեռային հանգստի ամենատարածված տեսակը լեռնադահուկային հանգստավայր է: Այստեղ ստեղծվում են բոլոր պայմանները արհեստավարժության տարբեր մակարդակների տիրապետող դահուկորդների համար: Ցանկության դեպքում յուրաքանչյուր լեռնադահուկային հանգստավայրում կարելի է վարձել լեռնադահուկային սպորտի համար նախատեսված համապատասխան պարագաներ և, իհարկե, օգտվել արհեստավարժ հրահանգիչի ծառայություններից:

Լեռնադահուկային հանգիստը ոչ միայն ենթադրում է ֆիզիկական հաճելի ծանրաբեռնվածություն, այլև հնարավորություն է ընձեռում վայելելու առողջության համար օգտակար լեռնային սառնաշունչ օդը և լեռնազանգվածների բարձունքից հիանալու լեռնային անտառների աննկարագրելի ձմեռային բնապատկերներով: Հանգստի ընթացքում, իհարկե, բոլորի համար հաճելի կլինի ճաշել, մի բաժակ թեյ կամ սուրճ ըմբոշխնել լեռնային տարածքում գտնվող որևէ յուրօրինակ սրճարանում: Ներկայումս Հայաստանում գործում են երեք նմանատիպ հանգստավայրեր, որոնք գտնվում են Ծաղկաձորում, Ջերմուկում եւ Սևանում:

Ծաղկաձորն հանդիսանում է Հայաստանի լավագույն լեռնադահուկային հանգստավայրերից մեկը: Այստեղ մեղմ ձմեռային կլիման զուգորդվում է հրաշալի բնության հետ: Հանգստավայրն հարմար է ցանկացած մակարդակի լեռնադահուկորդների համար, իրականացնում է բարձրորակ սպասարկում և փորձառու հրահանգիչների ծառայությունների մատուցում: Լեռնադահուկային երթուղիներից բացի Ծաղկաձորում գործում են բարձրակարգ հյուրանոցներ և համեղ ճաշացանկով ռեստորաններ: Ամենաբարձր երթուղիները սկսվում են 2.8կմ բարձրությունից, սահելու տարածքը ներառում է տարբեր բարդության աստիճանի 15սահուղի: Դրանք ունեն իրենց գույները, որոնք էլ հենց ցույց են տալիս բարդության կատեգորիան: Սև և կարմիր սահուղիները նախատեսված են լեռնադահուկորդների և սնոուբորդիստների, իսկ կանաչները՝ սկսնակների համար: Ամենաէքստրեմալ լեռնադահուկորդները կարող են սահել զառիթափ և կտրուկ ոլորաններով:  Ծաղկաձորը հայտնի է նաև իր ճոպանուղով և գլխավոր սպորտային համալիրով:

Ջերմուկի լեռնադահուկային հանգստավայրը սկսել է զարգանալ 2007թվականից: Այս լեռնադահուկային սահուղիները տեղակայված են Երևանից 170կմ դեպի հարավ-արևելք գտնվող Շիշ լեռան լանջերին: Դրանք նախատեսված են սկսնակների համար:  Սահուղիների ընդհանուր երկարությունը կազմում է 2.6կմ, իսկ լեռան ռելիեֆը հնարավորություն է տալիս օգտվել 2 երթուղիներից: Բոլոր նրանց համար, ովքեր դեռևս նոր են սկսում զբաղվել դահուկային սպորտով կամ պարզապես դրա սիրահար են, լիովին հարմար կլինեն ջերմուկյան սահուղիները, քանի որ անցումներն ու շրջադարձերն այստեղ ավելի փափուկ են, և կտրուկ թեքություններ չկան: Այստեղ կարելի է նաև վայելել հրաշալի բնությունը, ազգային խոհանոցի ուտեստները ռեստորաններում ու հարմարավետ հյուրանոցային համարները: 

Սևանա լիճն համարվում է աշխարհի խոշորագույն բարձրադիր լճերից մեկը: Բնության այս հրաշքը տեղակայված է Հայկական լեռնաշղթայի կենտրոնում՝ շրջապատված յուրօրինակ բուսածածկով ու զառիթափ լանջերով 1900մ բարձրություն ունեցող գագաթներով, որոնք գրեթե միշտ ծածկված են ճերմակ ձյան շերտով: Մաքրամաքուր օդը և շլացուցիչ գեղեցկությունն անմոռանալի տպավորություն կգործեն Ձեզ վրա:

Սևանում է գտնվում Հայաստանի երրորդ լեռնադահուկային համալիրը: Այստեղ հաճախ կարելի է հանդիպել սկսնակ լեռնադահուկորդների, որոնք դեռևս նոր են սկսում իրենց սպորտային ուղին: Սևանում լեռնադահուկային հանգիստը սկսել է զարգանալ համեմատաբար ավելի ուշ: Սպասարկման բարձր մակարդակը, բարենպաստ բնակլիմայական պայմանները, վարպետորեն մշակված սահուղիները, բարձրակարգ հյուրանոցների բազմազանությունը գրավում են ավելի շատ զբոսաշրջիկների հատկապես ձմռանը: 2011թվականին այստեղ բացվել է ճոպանուղու կայան, որի ստորին հրապարակը գտնվում է Ախթամար հյուրանոցի հարևանությամբ՝ Ուրյացթափ լեռան լանջին: Երկարությունը կազմում է 1130մ, առկա են երկու ուղիներ՝ սև և կապույտ: Կապույտ ուղին ձգվում է ոլորանով՝ ճոպանուղու երկայնքով, որի երկարությունը կազմում է 1.2կմ:

Լեռնադահուկային հանգստավայրերը հայաստանում շարունակում են զարգանալ: Հայաստանի լեռնադահուկային սահուղիները կգնահատեն ինչպես փորձառու դահուկորդները, այնպես էլ սկսնակները: Գեղեցիկ բնությունը, ջերմ մթնոլորտը, բարձրորակ սպասարկումը և համեղ խոհանոցը վառ տպավորություններ կթողնեն և դեռևս երկար կմնան Ձեր հիշողության մեջ:

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD