ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Տուրիստի համար / Երթուղի / ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Yerevan sightseeing

Տեսարժան վայրեր Երևանում

Երևանն աշխարհի ամենահին քաղաքներից է: Այստեղ կարելի է տեսնել տարբեր ժամանակաշրջաններին պատկանող շենքեր, մշակույթ և այլն: Մենք առանձնացրել ենք Երևանի ամենակարևոր և գեղեցիկ տեսարժան վայրերը, որոնք կարելի է այցելել հաշված օրերի ընթացքում:

Հանրապետության հրապարակ

Հանրապետության հրապարակը Երևանի սիրտն է: Այստեղ են տեղակայված իրենց կարևորությամբ աչքի ընկնող այնպիսի շենքեր, ինչպիսիք են` Հայաստանի Հանրապետության կառավարության, նախարարությունների շենքերը, Հայաստանի Ազգային Պատկերասրահը և այլն:

Հրապարակը կառուցվել է ըստ Երևանի գլխավոր հատակագծի (1924թ., ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան):

Զբոսաշրջիկներին հատկապես գրավում է երեկոյան Երևանը, երբ միանում են հրապարակի երգող շատրվանները և իրենց շուրջ համախմբում տեղացիներին ու քաղաքի հյուրերին:

Աբովյան Փողոց

Աբովյանը Երևանի առաջին պլանավորված փողոցն է: Այստեղ Դուք կարող եք տեսնել շինություններ, որոնք կառուցվել են Երևանի գլխավոր հատակագծից շատ առաջ: Այստեղ են տեղակայվել Երևանի ամենահին եկեղեցիները՝ սբ. Կաթողիկեն և սբ. Պողոս Պետրոսը: Վերջինս տեղակայված է եղել Մոսկվա կինոթատրոնի տարածքում և քանդվել է ԽՍՀՄ իշխանությունների կողմից 1930-ականներին:

Աբովյան փողոցով զբոսնելիս Դուք Ձեզ կզգաք միջնադարյան կովկասյան քաղաքում, որտեղ գործում են տարբեր սրճարաններ, հագուստի և հուշանվերների խանութներ:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

1926 թվականին Ալեքսանդր Թամանյանին հանձնարարվում է գծագրել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը: Թամանյանը որոշում է նախագծել մի շենք, որը կհամապատասխաներ ժամանակակից թատրոնի բոլոր պահանջներին՝ գեղեցիկ ճարտարապետական լուծումներով: Թամանյանի այդ նախագիծը Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսին արժանացել է ոսկե մեդալի:

Կասկադ համալիր

Սա և՛ երևանցիների, և՛ զբոսաշրջիկների ամենասիրելի  վայրերից մեկն է: Համալիրը ստեղծվել է 1970 թվականին, որի նպատակն էր իրար կապել Երևանի հարավային և հյուսիսային մասերը: Հետագա տարիներին անընդհատ վերափոխվել և կատարելագործվել է համալիրը, իսկ վերջնական տեսքի է բերվել 2002 թվականին՝ բարերար Լ. Գաֆեսճյանի հովանավորությամբ:

Կասկադի բարձունքից բացվում է հրաշալի տեսարան. երևում է Երևանը և Հայաստանի խորհրդանիշ դարձած Արարատ լեռը:

Մատենադարան

Մատենադարանը գտնվում է Երևանի սրտում և ամփոփում է իր մեջ հայ ժողովրդի անցած ուղու այն մասը, որը նվիրված է հայ գրերին: Մատենադարան նշանակում է գրերի պահոց: Այն սկզիբ է առնում դեռևս 5-րդ դարից, երբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայ գրերը:

Մատենադարանը աշխարհի այն եզակի թանգարաններից է, որտեղ կարող եք տեսնել ձեռագրերի հսկայական հավաքածու՝ թվագրվող միջնադարից շատ ավելի առաջ:

Էրեբունի թանգարան

Երևանի պատմությունը սկիզբ է առնում գրեթե 2800 տարի առաջ, երբ Արգիշտի թագավորը հիմնադրեց հայտնի Էրեբունի բերդաքաղաքը, որը հետագայում կոչվեց Երևան:

Երևանի պատմության սկզբնավորման լավագույն ապացույցը համանուն վայրում գտնվող Էրեբունի թանգարանն է:

Հայաստանի Պատմության թանգարան

Հանրապետության հրապարակում տեղակայված գեղեցիկ շինություններից մեկում են գտնվում Հայաստանի ամենակարևոր թանգարաններից երկուսը՝ Պատմության Թանգարանը և  Ազգային Պատկերասրահը:

Պատմության թանգարանում կարող եք տեսնել 2000 տարուց ավելի պամություն ունեցող իրեր: Թանգարանն արտացոլում է հայ ժողովրդի անցած  ամբողջ ուղին:

Հայաստանի Ազգային Պատկերասրահ

Ազգային Պատկերասրահի հիմնադրման տարեթիվն է համարվում 1921 թվականը: Այստեղ կարող եք տեսնել տարբեր ժամանակների հայ վարպետների աշխատանքներ, միջնադարյան հայկական վանքերը զարդարող որմնանկարներ և այլն:

Արարատ Կոնյակի Գործարան

Հայկական կոնյակը լավագույններից մեկն է ամբողջ աշխարհում: Նրա պատմությունը սկիզբ է առել 19-րդ դարում և քիչ ժամանակ անց դարձել ամենահայտնիներից մեկը ամբողջ աշխարհում:   

Արարատ կոնյակի գործարանում կարող եք մասնակցել հատուկ էքսկուրսիայի, համտեսել տարբեր տարիների հնեցման կոնյակներ, ինչպես նաև գնել Ձեզ ամենաշատը դուր եկած հայկական կոնյակը:

Երևանի Կայարան

Երևանի կայարանը հիմնադրվել է 1899 թվականին: Իսկ ահա ներկայիս շենքը, որն իր գեղեցիկ ճարտարապետությամբ այդքան շատ է գրավում զբոսաշրջիկներին, կառուցվել է 1956 թվականին:

Կայարանին հաճախ տեղացիները անվանում են Սասունցի Դավիթ Կայարան: Պատճառը կայարանի դիմաց գտնվող Սասունցի Դավթի Հրապարակն է՝ իր համանուն արձանով, որի հեղինակը Երվանդ Քոչարն է:

Սասունցի Դավիթը հայկական միակ էպոսի գլխավոր հերոսն է: Դավիթը հանդիսանում է հայ ժողովրդի ամենասիրելի կերպարներից մեկը, քանի որ ինքնին արտացոլում է մեր ազգի բնորոշ գծերը մեկ կերպարում:

Սասունցի Դավթի հրապարակը, արձանը և կայարանի գեղեցիկ շենքը դարձել են Երևանի այցեքարտերից մեկը:

 

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD