Լավագույն վայրերը Երևանում – անվճար` Երևան քարտով
Ճանապարհորդի ուղեցույց: Ինչպես անցկացնել 2 օր Երևանում
Ցանկանում եք ճանապարհորդել և բացահայտել Երևանը՝ աշխարհի հնագույն քաղաքներից մեկը և դրա համար ունեք միայն 2 օր, հոգ չէ: Մենք կօգնենք Ձեզ կարճ ժամանակահատվածում հնարավորինս արդյունավետ կերպով այցելել Երևանի լավագույն վայրերը՝ թանգարանները, արվեստի կենտրոնները, ժամանցի վայրերը, փաբերը, գինետները և այլն: Պարզապես անհրաժեշտ է ճիշտ պլանավորել Ձեր շրջագայությունը: Ահա մեր կողմից առաջարկվող երկօրյա տուրը Երևանում:
Օր 1. Բացահայտե՛ք հայկական մշակույթը
1. Հայաստանի պատմության թանգարան
Հայաստանի պատմության թանգարանը պատմամշակութային, գիտահետազոտական խոշոր կենտրոն է: Թանգարանը պահպանում է շուրջ 400հզ առարկաներից բաղկացած ազգային հավաքածու և ներկայացնում է Հայաստանի պատմության ու մշակույթի ամբողջական պատկերը՝ սկսած նախապատմական ժամանակներից մինչև մեր օրերը: Ցուցադրությունում ներկայացված են հնագիտական, ազգագրական, դրամագիտական և վավերագրական բացառիկ նմուշներ և գլուխգործոցներ:
2. Հայաստանի Ազգային Պատկերասրահ
Հայաստանի ազգային պատկերասրահն ունի հարուստ հավաքածու: Այն ներկայանում է հայկական, ռուսական և արևմտաեվրոպական արվեստի բաժիններով, որտեղ հավաքված են կերպարվեստի բնագավառում աշխարհին հայտնի ամենաականավոր վարպետների գործերը: Այստեղ ցուցադրվում են Հ.Այվազովսկու, Վ.Սուրենյանցի, Մ.Սարյանի, Վ.Սերովի, Ի.Ռեպինի, Վ.Կանդինսկու, Մ.Շագալի, Տինտորետտոյի և այլ անվանի հեղինակների մեծարժեք գործերը:
3. Մատենադարան
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը հայերեն և օտարալեզու հնագույն ձեռագրերի, հնատիպ գրքերի, միջնադարյան մանրանկարչության բացառիկ նմուշների, հազվագյուտ արխիվային փաստաթղթերի պահպանման և գիտական ուսումնասիրման խոշորագույն կենտրոններից է։ Այն գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում և ստացել է «Աշխարհի հիշողություն» մրցանակ: Մատենադարանի ցուցադրություններն ունեն միջմշակութային բնույթ և համաշխարհային նշանակություն։
4. Վերնիսաժ
Վերնիսաժում վաճառվում են հայ արվեստագետների ձեռքի աշխատանքները, արվեստի նմուշներ, կիրառական արվեստի նմուշներ, հուշանվերներ, գորգեր, ոսկերչական իրեր, զարդեր, նկարներ, ազգային երաժշտական գործիքներ, տիկնիկներ, քարե, կավե, փայտե, մետաղե, խեցեղենի նմուշներ, հնաոճ իրեր, ինչպես նաև բազմաթիվ հետաքրքիր իրեր՝ գրքեր, կենցաղային պարագաներ։
5. Զբոսնե՛ք գիշերային Երևանով
Յուրահատուկ գեղեցկությամբ և խորհրդավորությամբ է ներկայանում գիշերային Երևանը: Դուք կարող եք զվայլվել նրանով երեկոյան էքսկուրսիայի ընթացքում կամ ուղղակի զբոսնելով քաղաքի կենտրոնական լուսավոր փողոցներով:
Կասկադ համալիր
Կասկադ համալիրը համարվում է տեղացիների և հյուրերի համար ամենասիրելի վայրերից մեկը: Այն ներառում է ժամանակակից արվեստի տարրեր, այգի, սրճարաններ և ռեստորաններ: Գրեթե ամբողջ տարվա ընթացքում այստեղ Դուք կարող եք մասնակցել դասական և ջազ համերգների, իսկ համալիրի բարձրունքից հիանալ Երևանի հրաշալի համայնապատկերով և Արարատ լեռան գեղեցկությամբ:
Աբովյան փողոց
Երևանի Աբովյան փողոցը համարվում է նոր Երևանի հնագույն և ամենագեղեցիկ փողոցներից մեկը, որտեղ տեղակայված գեղեցիկ սրճարաններում և ռեստորաններում Դուք կարող եք հանգստանալ և վայելել երեկոն:
Հանրապետության հրապարակ
Հանրապետության հրապարակը Հայաստանի գլխավոր հրապարակն է: Երևան քաղաքի գլխավոր հրապարակում են գտնվում կառավարական շենքերը, Հայաստանի պատմության թանգարանը և Ազգային պատկերասրահը, իսկ կենտրոնում տեղակայված է խճանկարային քարե գորգը: Երեկոյան Հայաստանի հանրապետության հրապարակում Դուք կարող եք վայելել երգող շատրվանների շոուն, որն ուղեկցվում է լուսաձայնային տեսարանով:
Օր 2. Այցելե՛ք ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված վանքեր
1. Գառնիի պատմամշակութային արգելոց-թանգարան
Գառնու հեթանոսական տաճարը կառուցվել է 1-ին դարի երկրորդ կեսին Տրդատ 3-րդ թագավորի օրոք: Սա Հայաստանի տարածքում պահպանված միակ հեթանոսական տաճարն է: Քրիստոնեության ընդունումից հետո այն դարձել է թագավորական նստավայր: Այն ավերվել է 1679 թվականին երկրաշարժի հետևանքով: Ենթադրվում է, որ տաճարը նվիրված էր արևի աստված Միհրին: Գառնու տաճարը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
կամ
2. Զվարթնոց
Զվարթնոցի տաճարը համարվում է ճարտապետական եզակի կառույց և ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Տաճարի վայրում է գտնվել հեթանոսական Տիր աստծո մեհյանը: Այնուհետև, 7-րդ դարում կառուցվել է Զվարթնոցը կամ Սուրբ Գրիգոր տաճարը: Այժմ պահպանվել են տաճարի հատակը, տեղ-տեղ՝ ստորին որմնաշարը, խոյակները, խարիսխները, արևի քանդակազարդ ժամացույցը, որմնանկարի, խճանկարի և այլ մնացորդները։
3. Մասնակցեք հայկական լեգենդար կոնյակի գործարանի տուրին
Հայկական կոնյակը համարվում է Հայաստանի խորհրդանիշներից մեկը: Երևան Քարտը ներառում է նաև անվճար մասնակցություն Արարատ կոնյակի գործարան, որը հիմնադրվել է 1887 թվականին:
4. Անպայման օգտվեք հայկական խոհանոցից
Հայաստանի մայրաքաղաք Երևանում ամեն քայլափոխին կարող եք համտեսել հայկական անկրկնելի ուտեստները՝ բավականին մատչելի գներով: Ճաշակե՛ք հայկական տոլման, խորովածը, հարիսան, ինչպես նաև գաթան, չրեղենը, և իհարկե հայկական անփոխարինելի հացատեսակը՝ լավաշը:
Այցելե՛ք Երևանի լավագույն վայրերը և բացահայտե՛ք քաղաքը Երևան Քարտի հետ:
Երևան Քարտի առավելություններին մանրամասն ծանոթացե՛ք այստեղ
Դուք կարող եք գնել կամ ամրագրել Երևան Քարտն այստեղ