Երևանը հայտնի է ոչ միայն իր տեսարժան վայրերով ու պատմությամբ, այլև Երևանում կազմակերպվող հետաքրքիր միջոցառումներով:
Թանգարանային գիշեր. Յուրաքանչյուր տարին մեկ անգամ երևանյան բոլոր թանգարանները մինչև ուշ գիշեր բացում են իրենց դռները այցելուների առաջ: Միջոցառումը ֆինանսավորվում է Եվրոպայի խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Դրա նպատակը թանգարանների միջազգային օրը նշելն է (մայիսի 18):
Կոսմոպոլիտան գիշեր - ամեն տարի հայտնի Cosmopolitan ամսագիրը կազմակերպում է այս միջոցառումը հատուկ շոփինգի սիրահարների համար: Այդ իրադարձությանը միանում են երկրի լավագույն խանութները և առևտրի կենտրոնները՝ Դալմա Գարդեն մոլը, Երևան մոլը և այլն: Միջոցառման ընթացքում Դուք կարող եք կատարել շահավետ գնումներ մինչև 70 % զեղչով: