Հայաստանի Հանրապետությունը (մայրաքաղաքը՝ Երևան) աշխարհի հնագույն երկրներից մեկն է և տեղակայված է Իրանի, Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հարևանությամբ: Երկրի ընդհանուր մակերեսը գրեթե 30 հազար քառակուսի կիլոմետր է: ՀՀ-ն անկախ, ժողովրդավարական պետություն է և 301թ. - ին առաջինն է ընդունել քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն: Ներկայումս ՀՀ-ն Եվրոպական տնտեսական միության անդամ է:
Հայաստանում ապրում է շուրջ 3 միլիոն մարդ, իսկ երկրի սահմաններից դուրս՝ մոտ 8 միլիոն: Բանկերը Հայաստանում աշխատում են երկուշաբթիից ուրբաթ օրերին, որոշները աշխատում են նաև շաբաթ օրերին: Հիմնական աշխատաժամերը հետևյալն են՝ 09:30-17:00: Դուք կարող եք գտնել նաև բանկեր, որոնք աշխատում են ավելի երկար, իսկ օդանավակայում Ձեզ կսպասարկեն ամեն օր և ցանկացած ժամի: Բանկոմատներ Դուք կարող եք գտնել Երևանում և այլ մեծ քաղաքներում:
Ցայտաղբյուրների թարմ և սառը ջուրը լավագույն տարբերակն է երևանյան շոգ ամառներին դիմանալու համար: Պետք է նշել, որ դրանց ջուրը բացարձակ անվտանգ է և կազմում է քաղաքային մշակույթի մի մասը:
Քաղաքային տրանսպորտը Երևանում ներառում է մետրոն, ավտոբուսները, միկրոավտոբուսները և տրոլեյբուսները: Երևանում կարող եք նաև ավտոմեքենա վարձել՝ օգտվելով մի շարք ընկերությունների ծառայություններից:
Զվարթնոցը միջազգային օդանավակայան է, որը տեղակայված է Երևանի կենտրոնից 12 կիլոմետր հեռավորության վրա: Դուք կարող եք տեղեկանալ չվերթների մասին զանգահարելով (+374 10) 493 000; (+374) 1-87 հեռախոսահամարներով, կամ ուղղակի այցելելով www.zvartnots.aero. կայքը: Երևանում գործում են նաև բազմաթիվ մասնավոր և հանրային հիվանդանոցներ: Բոլոր արտակարգ դեպքերում Դուք կարող եք զանգահարել 911:
Հայաստանում որոշ խանութներ առաջարկում են առանց հարկ համակարգը. Դուք կարող եք վճարել ԱԱՀ-ն երկրից մեկնելու ժամանակ: ԱԱՀ-ն Հայաստանում գանձվում է ցանկացած ապրանքի և ծառայության գնման դեպքում՝ ստանդարտ տոկոսաչափը՝ 20%-ն է: Մանրածախ գներն արդեն իրենց մեջ ներառում են իսկ հարկը:
Հայաստանում հանրության ավելի քան 70%-ը ակտիվ ինտերնետ օգտատեր է: Դուք կարող եք գտնել Wi-Fi գրեթե ամենուր: Ավելին, Երևանում կան շատ վայրեր՝ անվճար Wi-Fi-ով: