ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Տուրիստի համար / Հայաստան / ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Transport in yerevan

Չնայած այն հանգամանքին, որ Երևանի փոքր կենտրոնը հնարավոր է բացահայտել նույնիսկ զբոսնելով՝ այնուամենայնիվ, Ձեզ ենք ներկայացնում քաղաքում գործող հիմնական հասարակական տրանսպորտային միջոցները:

  • երթուղային տաքսիներ,
  • ավտոբուսներ,
  • տրոլեյբուս,
  • մետրո:

Քաղաքում տեղաշարժվելու համար մարդիկ հիմնականում օգտվում են ավտոբուսներից և երթուղային տաքսիներից: Դրանք ունեն հատուկ ուղղություններ, կանգառներ և շատ հարմարավետ են ինչպես քաղաքացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար: Երթուղու արժեքը 100 դրամ է:

Տրոլեյբուսները համարվում են էկոլոգիապես ամենամաքուր տրանսպորտային միջոցներից մեկը: Դրանք նաև շատ կոլորիտային են և յուրահատուկ շունչ են տալիս Երևանին: Ի տարբերություն ավտոբուսների և երթուղային տաքսիների՝ տրոլեյբուսով երթևեկելու արժեքը 50 դրամ է:  Երևանում տրոլեյբուսը սկսել է կիրառվել դեռևս 1949 թվականից և մինչ օրս հանդիսանում է երևանցիների ամենասիրելի փոխադրամիջոցներից մեկը: Այն գործում է 6 երթուղիով, համեմատաբար ավելի դանդաղ է տեղաշարժվում, քան մնացած տրանպորտային միջոցները, ինչը հնարավորություն է տալիս առավել արդյունավետորեն ծանոթանալ Երևանի շենքերին ու փողոցներին:

Երևանյան մետրոն գործածվում է 1981 թվականից: Շահագործվում է 10 կայարան, իսկ գնացքների երթևեկության հաճախականությունը բանուկ ժամերին կազմում է 5 րոպե, այլ ժամերին՝ մինչև 15 րոպե: Մետրոպոլիտենը հանդիսանում է Երևանի յուրահատուկ խորհրդանիշներից մեկը: Այն հնարավորություն է տալիս զերծ մնալ խցանումներից և քաղաքի մի մասից մյուսը հասնել հաշված րոպեների ընթացքում:

Հասարակական տրանսպորտը Հայաստանում (Հայաստանի միջմարզային երթուղային ցանցը)

N Տրանս.
միջոցը
Երթուղին Մեկնման վայրը Ժամը Արժեքը 1անձի
համար/դր

201

Միկրոավտ. Զվարթնոց օդ.-Երևան Մետրո "Երիտասարդական" քաղաքից:
07:00-22:00 յուր. 30ր
22:30-07:00 յուր. ժ
300
207 Միկրոավտ. Երևան-Արմավիր

Կենտրոնական ավտոկայան
Իսակովի պող 6, +37410565370​

- 500
208 Միկրոավտ. Երևան-Էջմիածին Կենտրոնական ավտոկայան
Իսակովի պող 6, +37410565370
- 200
261 Ավտոբուս Երևան-Աբովյան Կենտրոնական ավտոկայան
Իսակովի պող 6, +37410565370
- 200
266 Միկրոավտ. Երևան-Գառնի Նոր Նորքի ավտոկայան
Մերսեդես Բենս սրահի կողքը
- 300
358 Միկրոավտ. Երևան-Գյումրի Հարավային ավտոկայան,
Տիգրան Մեծ պող. 50, +37410575002 
- 1500
403 Միկրոավտ. Երևան-Վանաձոր Կենտրոնական ավտոկայան
Իսակովի պող 6, +37410565370
08:45 - 19:30 1000
278A Միկրոավտ. Երևան-Ծաղկաձոր Ռելեի գործարանի ավտոկայան
Ազատության պող. 24
- 600
453 Ավտոբուս Երևան-Արարատ Հարավային ավտոկայան,
Տիգրան Մեծ պող. 50, +37410575002
- 400
519 Ավտոբուս Երևան-Բյուրական Կենտրոնական ավտոկայան
Իսակովի պող 6, +37410565370
- 400
522 Ավտոբուս Երևան-Աշտարակ Կենտրոնական ավտոկայան
Իսակովի պող 6, +37410565370
09:00-19:00 200
531 Միկրոավտ. Երևան-Ապարան Շիրազի փող. 10:00 և 12:00 700
603 Միկրոավտ. Երևան-Սիսիան Կենտրոնական ավտոկայան
Իսակովի պող 6, +37410565370
09:00 2000
607 Միկրոավտ. Երևան-Գորիս Հարավային ավտոկայան,
Տիգրան Մեծ պող. 50, +37410575002
- 3000
611 Միկրոավտ. Երևան-Կապան Հարավային ավտոկայան,
Տիգրան Մեծ պող. 50, +37410575002
- 3500
654 Միկրոավտ. Երևան-Դիլիջան Հյուսիսային ավտոկայան
Սևանի խճուղի 1, +37410621670
- 1000
- Ավտոբուս Երևան – Ջերմուկ Կենտրոնական ավտոկայան
Իսակովի պող 6, +37410565370
13:00, 16:00 2000
702 Միկրոավտ. Երևան-Բագրատաշեն Կենտրոնական ավտոկայան
Իսակովի պող 6, +37410565370
08:15, 16:10 2500
- Միկրոավտ. Երևան - Ստեփանակերտ Կենտրոնական ավտոկայան
Իսակովի պող 6, +37410565370
07:00 - 10:30 5000
- Միկրոավտ. Երևան - Թբիլիսի Կենտրոնական ավտոկայան
Իսակովի պող 6, +37410565370
08:30, 10:30, 
13:00, 15:00,
17:00
7000
- Ավտոբուս Երևան - Թեհրան Կենտրոնական ավտոկայան
Իսակովի պող 6, +37410565370
10:00 25000
5, 31
24
68
Ավտոբուս
Միկր., Ավտ.
Միկրոավտ.
Կենտրոն. ավտոկայան Մաշտոցի պող.  - 100
46, 32 Ավտոբուս Հյուսիսային ավտոկայան Մոսկ. փ., Աբովյան փ. - 100
1,16
23,30
Ավտոբուս
Միկրոավտ.
Հարավային ավտոկայան - - 100
- Միկրոավտ. Երևան-Սևան Հյուսիսային ավտոկայան
Սևանի խճուղի 1, +37410621670
09:00-19:00
ժամը մեկ
500
- Գնացք Երևան-Թբիլիսի ՛՛Երևան՛՛ կայարան 21:30
զույգ օրերին
հասնում է 08:00
8560 - 20200
- Գնացք Երևան-Գյումրի ՛՛Երևան՛՛ կայարան 08:00, 17:50 1000

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD