ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Ինչ է ներառված / Ժամանցի վայրեր / ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ

Երևանի կենդանաբանական այգին միտված է հայկական կենդանական գենոֆոնդի պահպանմանը, անազատ պայմաններում հազվագյուտ և ոչնչացող տեսակների բազմացմանը, տարբեր մեթոդների ուսումնասիրմանը, հիվանդությունների կանխարգելմանը, ինչպես նաև բնապահպանական գիտելիքների տարածմանը։ Երևանի կենդանաբանական այգու վանդակներում կամ ցանկապատված տարածքներում պահվում են կենդանիների և թռչունների շուրջ 183 տեսակ, որից 34-ը գրանցված է Բնության պահպանության միջազգային Կարմիր գրքում, իսկ 50-ը՝ ՀՀ Կարմիր գրքում։

Երևանի կենդանաբանական այգու թռչունների ցանկում ներառված են քարարծիվ, ոսկեգույն փասիան, սպիտակ սիրամարգ և այլն: Կաթնասուններից Դուք կարող եք տեսնել կատվային լեմուր, հովազ, հայկական մուֆլոն, գորշ գայլ և այլն, իսկ սողուններից՝ հայկական իժ, կոբրա, կրիաներ, կոկորդիլոս և այլն: Կենդանաբանական այգու ամբողջ տարածքում  նաև գործում է անվճար Wifi ցանց, իսկ ճաղավանդակներին տեղադրվել են տեսախցիկներ ու QR code հնարավորությամբ տեղեկատվական վահանակներ:

Երևան Քարտով Դուք կարող եք անվճար այցելել Երևանի կենդանաբանական այգի։

 

Անվճար այցելություն Երևան քարտով

Adress Մյասնիկյան պող. 20
         Երևան 0025, Հայաստան

Tel +374 10 56-23-62

Www www.yerevanzoo.am

Open  Աշխատանքային օրեր 
          Երեքշաբթի-Կիրակի՝ 10:00-17:00
          Երկուշաբթի՝ 11:00-17:00