ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Unlimit 73633eb853bda75f3657f24108c4ea643f78822932800e5392957a2c86ad0a44

Հայաստանի մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենն է, որը գործում է 07:00-ից 23:00՝ ապահովելով քաղաքի արագ և հարմարավետ տեղաշարժը։ Երևանի մետրոպոլիտենը համարվում է աշխարհում ամենամաքուրներից մեկը, ունի մեկ գիծ և 10 գործող կայարան։

Զբաղված ժամերին գնացքները շարժվում են յուրաքանչյուր 5 րոպեն մեկ, իսկ մնացած ժամերին՝ յուրաքանչյուր 15 րոպեն մեկ։ Կայարանները գտնվում են Երևանի ամենաբանուկ և հայտնի վայրերում։

Բացի մետրոպոլիտենից, Երևանում գործում է ժամանակակից հասարակական տրանսպորտային համակարգ՝ նոր և հարմարավետ ավտոբուսներով ու տրոլեյբուսներով։ Դրանք հագեցած են օդորակիչներով և ապահովում են քաղաքի արագ ու հարմար տեղաշարժը։ Բոլոր ուղևորները կարող են անվճար օգտվել ավտոբուսներից և տրոլեյբուսներից, ինչը դարձնում է Երևանի հասարակական տրանսպորտը հասանելի և արդյունավետ։

«Երևան քարտով» Ձեր քարտի օրերին համապատասխան Դուք կարող եք անվճար օգտվել Երևանի մետրոյից մինչև 10 անգամ:

24 ժամանոց քարտ - 3 մուտք
48 ժամանոց քարտ - 4 մուտք
72 ժամանոց քարտ - 5 մուտք
120 ժամանոց քարտ - 7 մուտք
168 ժամանոց քարտ - 9 մուտք
240 ժամանոց քարտ - 10 մուտք

ՄԵՏՐՈՅՈՒՄ ԱՆՎՃԱՐ ԵՐԹ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ QR ԿՈԴԵՐ, ՈՐՈՆՔ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՐՏԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ՝ ԿԱԽՎԱԾ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՐՏԻ ԺԱՄԿԵՏԻՑ:

Անվճար Երևան Քարտով

Adress Մարշալ Բաղրամյան պող., 78
          Երևան 0033, Հայաստան

Tel +374 60 46-01-01

Www www.yermetro.am