Մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը` Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը, որն իր աշխատանքը սկսում է ժամը 07:00-ին և ավարտում 23:00-ին, մայրաքաղաքում արագ և արդյունավետ երթևեկելու հնարավորություն է տալիս:
Երթևեկելով մետրոյով՝ ինքներդ կփաստեք, որ այն աշխարհի ամենամաքուրներից է: Երևանի մետրոպոլիտենն ունի մեկ ուղղություն, շահագործվում է 10 կայարան։ Գնացքների երթևեկության հաճախականությունը բանուկ ժամերին յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ է, իսկ այլ ժամերի՝ մինչև 15 րոպեն մեկ: Կայարանները գտնվում են մայրաքաղաքի ամենաբանուկ և տեսարժան վայրերով հագեցած մասերում:
«Երևան քարտով» Ձեր քարտի օրերին համապատասխան Դուք կարող եք անվճար օգտվել Երևանի մետրոյից մինչև 15 անգամ:
24 ժամանոց քարտ - 5 մուտք
48 ժամանոց քարտ - 5 մուտք
72 ժամանոց քարտ - 10 մուտք
120 ժամանոց քարտ - 10 մուտք
168 ժամանոց քարտ - 15 մուտք
240 ժամանոց քարտ - 15 մուտք
ՄԵՏՐՈՅՈՒՄ ԱՆՎՃԱՐ ԵՐԹ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ QR ԿՈԴԵՐ, ՈՐՈՆՔ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՐՏԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ՝ ԿԱԽՎԱԾ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՐՏԻ ԺԱՄԿԵՏԻՑ:
Մարշալ Բաղրամյան պող., 78
Երևան 0033, Հայաստան
+374 60 46-01-01
Աշխատանքային օրեր
Ամեն օր՝ 07:00 - 23:00