Երևանի զբոսաշրջային պաշտոնական երթուղային ծրագրի կարգախոսն է «Երևան՝ զգա ջերմությունը», որը, ի դեպ, տարածաշրջանում միակն է իր բնույթով: Ծրագրի հիմնական նպատակն է զբոսաշրջիկներին, մայրաքաղաքի հյուրերին և հանրությանը ծանոթացնել Երևան քաղաքի պատմամշակութային հուշարձաններին և տեսարժան վայրերին:
«Երևան Սիթի Տուր» երկժամանոց շրջագայության ընթացքում բազմալեզու համակարգը հնարավորություն է ընձեռում լսել հետաքրքիր մեկնաբանություններ Երևանի պատմության, մշակույթի, ճարտարապետության և քաղաքի մշակութային տարբեր արժեքների վերաբերյալ: Երևանի զբոսաշրջային երթուղին գործում է ամեն օր, նախատեսում է մայրաքաղաքի տեսարժան վայրերն ընդգրկող 2 կանգառ (Սասունցի Դավթի հրապարակ և Կասկադի վերին տեսահրապարակի մոտ):
ԵՐԹՈՒՂԻ՝
Մարշալ Բաղրամյան պողոտա՝ ՀՀ Ազգային ժողով, ՀՀ Նախագահի նստավայր
Կիևյան փողոց՝ Հրազդանի մեծ կամուրջ և Հրազդանի կիրճ, «Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիր»
Ծիծեռնակաբերդի խճուղի` «Երևան պարկ» զվարճանքների այգի
Բրազիլիայի հրապարակ՝ «Հրազդան» մարզադաշտ
Աթենքի փողոց՝ Արարատ կոնյակի գործարան
Հաղթանակի կամուրջ՝ Սբ. Սարգիս եկեղեցի
Արգիշտիի փողոց՝ Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ
Երևանի քաղաքապետարան և Երևանի պատմության թանգարան
Ռուսաստանի հրապարակ՝ Մոսկվայի տուն
Ալ. Մյասնիկյանի հրապարակ
Իտալիայի փողոց՝ Երևանի 2800-ամյակի այգի
Ստ. Շահումյանի հրապարակ
Հանրապետության հրապարակ, Հայաստանի պատմության թանգարան
Տիգրան Մեծի պողոտա՝ «Ռոսիա» կինոթատրոն
ԿԱՆԳԱՌ 1 - Սասունցի Դավթի հրապարակ՝ Երևան երկաթուղային կայարան (10 րոպե )
Խանջյան փողոց՝ Հայկական պետական մանկավարժական համալսարան, Օղակաձև զբոսայգի
Աբովյանի պուրակ, «Հաղթանակ» զբոսայգի
ԿԱՆԳԱՌ 2 - Կանգառ տեսահրապարակի մոտ` Կասկադի վերևի հատվածում (10 րոպե )
Ետադարձը՝ Սարալանջ, Աբովյան, Կորյուն փողոցներով դեպի Ֆրանսիայի հրապարակ։
Նախապես զանգահարեք և պայմանավորվեք այցելության օրվա և ժամի համար:
Ֆրանսիայի Հրապարակ
ք. Երևան, Հայաստան
+374 11 51-42-30
www.yerevan.am
Աշխատանքային օրեր
Ամեն օր՝ 11:00, 15:00, 18:00