ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Unlimit 73633eb853bda75f3657f24108c4ea643f78822932800e5392957a2c86ad0a44

Խմբային էքսկուրսիա՝ Նավարկություն Սևանում և Ծաղկաձոր

Սկիզբ

Տևող.

Գինը, ՀՀ դրամ/ 1 անձի համար

Գինը Երևան Քարտով,դրամ/1 անձի համար

10:00

7-8 ժամ

12900

10965

Հասանելիությունը

Երկ

Երք

Չոր

Հնգ

Ուրբ

Շաբ

Կիր

01.06.2024 - 01.09.2024

 

 

 

01.09.2024 - 01.06.2025

 

 

 

11.11.2020-31.03.2021

Հասանելի չէ

Ինչ է ներառում​

Էքսկուրսավարի ծառայություն՝ ռուսերեն / անգլերեն

guide
Ներառված թանգարանների մուտքերի տոմսեր tickets
Հարմարավետ տրանսպորտային միջոցներ transportation
Անվճար Wi-Fi ավտոմեքենաներում free-wifi
Ջուր bottled-water

Կանգառ 1:  Ծաղկաձոր (Կեչառիս, Ճոպանուղի)

Ծաղկաձորը Հայաստանի Կոտայքի մարզի փոքրիկ գեղեցիկ քաղաքներից մեկն է: Այն Հայաստանի լեռնադահուկային հանգստավայրն է: Թարգմանաբար նշանակում է Ծաղիկների կիրճ: Դեռևս 5-րդ դարում հայտի դարձավ տեղի կլիմայի բուժիչ հատկությունների մասին: Իսկ բնությունը այստեղ աննկարագրելի է: Այստեղ Դուք կտեսնեք լեռներ, ձնառատ գագաթներ, գետեր, ժայռեր, ծաղկային գորգով ծածկված գեղատեսիլ հովիտներ, խիտ անտառներ, բուժիչ աղբյուրներ, որոնց թվում են հայտնի Արժաղբյուրը և Թթու ջուրը:  Այստեղ գործում են բազմաթիվ մանկական ճամբարներ, հանգստյան տներ, ինչպես նաև այստեղ է գտնվում երկրի գլխավոր սպորտային համալիրը, որը Ծաղկաձորին բերեց միջազգային համբավ: Ծաղկաձորում Դուք կարող եք օգտվել ճոպանուղուց և հիանալ Սևանի և Արարատ լեռան տեսարանով: Այստեղ է գտնվում նաև 11-րդ դարի Կեչառիսի վանքային համալիրը, որը հիմնվել է Պահլավունի իշխանների կողմից:

Կանգառ 2Սևանա լիճ 

Բարձրադիր Սևանա լիճը Հայաստանի ‹‹Մարգարիտն›› է: Այն գտնվում է Հայկական լեռնաշխարհի կենտրոնում՝ ծովի մակարդակից 1900 մ  բարձրության վրա: Հայաստանի մայրաքաղաքից՝ Երևանից 63 կիլոմետր հեռավորության վրա գտնվող լիճը Կովկասի ամենամեծ լիճն է: Սևանա լիճը բոլոր կողմերից շրջապատված է լեռներով, իսկ լեռներից արդեն բացվում է լճի հիանալի համայնապատկերը:  Սևանա լճի ջուրը քաղցրահամ է և մաքուր, իսկ լեռնային օդը բարերար ազդեցություն ունի առողջության վրա: Դուք հնարավորություն կունենաք վայելելու Սևանի կապուտակ ջրերը նավով զբոսանքի ժամանակ։

Շրջայցը կավարտվի ձուկ պատրաստելու վարպետության դասով: Փորձառու խոհարարը կուղեկցի ձեզ այս գործընթացում՝ ցույց տալով կատարյալ աղած ձուկ ստեղծելու յուրաքանչյուր քայլ: Դա իսկական հաճույք է ձեր ճաշակի համար և զվարճալի միջոց՝ ավարտելու մեր շրջագայությունը:

15% զեղչը վավեր է 1 տարի

Adress Մեսրոպ Մաշտոց պողոտա 39/12

Tel +374 43 88-44-55

Www www.yeranitravel.com

Open Աշխատանքային օրեր
          Ամեն օր` 08:00-22:00
          Նախապես զանգահարեք և 
          պայմանավորվեք այցելության
          օրվա և ժամի համար: