Խմբային տուր-տրանսֆեր Երևանից Թբիլիսի կամ Թբիլիսից Երևան՝ այց Սևանա լիճ, Սևանավանք, Պարզ լիճ և Իջևանի գինու գործարան
Սկիզբ |
Տևող. |
Գինը, ՀՀ դրամ/ 1 անձի համար |
Գինը Երևան Քարտով/դրամ |
10:00 |
9-10 ժամ |
32000 |
27200 |
Հասանելիությունը |
Երկ |
Երք |
Չոր |
Հնգ |
Ուրբ |
Շաբ |
Կիր |
01.03.2024 - 14.11.2024 |
|
|
|
|
|
|
|
15.11.2024 - 01.03.2025 |
|
|
|
|
|
|
|
Ինչ է ներառում |
|
Էքսկուրսավարիծառայություն՝ ռուսերեն / անգլերեն |
![]() |
Ներառված թանգարանների մուտքերի տոմսեր | ![]() |
Գինու համտես | ![]() |
Հարմարավետ տրանսպորտային միջոցներ | ![]() |
Անվճար Wi-Fi ավտոմեքենաներում | ![]() |
Ջուր | ![]() |
Կազմակերպեք Ձեր տրանսֆերը Երևանից Թբիլիսի տարբերվող կերպով։ Հայաստանը լքելիս դուք պարզապես չեք կարող բաց թողնել երկրի ամենասիրված տեսարժան վայրերից մեկը՝ գեղատեսիլ Սևանա լիճ այցելության հնարավորթությունը: Մայրաքաղաք Երևանից ընդամենը մեկ ժամ հեռավորության վրա գտնվող Սևանը ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա է և շրջապատված է լեռների հսկայական շղթայով։ Շրջագայությունը սկսվում է Սևանի թերակղզի բարձրանալով, որտեղից բացվում է Սևանի հեքիաթային տեսարանը: Կայցելենք նաև Սևանավանք, որը կառուցվել է Մարիամ արքայադստեր կողմից 9-րդ դարում։ Սևանավանքում է գտնվում նաև Հայաստանի ամենագեղեցիկ Ամենափրկիչ խաչքարերից մեկը: Սա Հիսուսին պատկերող 13 հազվագյուտ խաչքարերից մեկն է:
Այնուհետև ճանապարհը ձեզ կտանի դեպի Հայաստանի հյուսիս, որտեղ դուք շրջապատված կլինեք գեղեցիկ բնությամբ: Դուք կանցնեք «Հայկական Շվեյցարիայի»՝ Դիլիջան քաղաքի միջով և կանգառ կունենանք Պարզ լճում։ Պարզ լիճը գեղեցիկ է տարվա ցանկացած եղանակին: Ամռանը այստեղ կարող եք հանգստանալ շոգից՝ ցուրտ հոսանքների և լիճը շրջապատող խիտ ծառերի շնորհիվ։ Պարզ լիճը հայտնի է իր հիասքանչ տեսքով. հայելային մակերեսն ամբողջությամբ արտացոլում է շրջակա անտառի գույները. ամռանը և գարնանը` կանաչ երանգներ, աշնանը` կարմիր և ոսկեգույն, իսկ ձնառատ ձմռանը` հատուկ գեղեցկությամբ կապույտ և սպիտակ:
Այս կանգառից հետո դուք կշարժվեք դեպի Իջևանի գինու կոնյակի գործարան, որտեղ կվայելեք շրջայց գինեգործարանում և կհամտեսեք հայկական գինի և կոնյակ:
Ներառված է՝
Իջևանի գինու, կոնյակի գործարանը Հայաստանի առաջին գինեգործարաններից է: Հիմնադրվել է 1951 թվականին: Գործարանը արտադրում է բարձրորակ կոնյակներ, խաղողի և մրգային գինիներ, փրփրուն գինիներ, օղիներ, հյութեր և պահածոների մեծ տեսականի:
Ուղևորության ընթացքում դուք հնարավորություն կունենաք կանգ առնել սննդի կետերից մեկում՝ Սևանում կամ Իջևանում:
Մեսրոպ Մաշտոց պողոտա 39/12
+374 43 88-44-55
www.yeranitravel.com
Աշխատանքային օրեր
Ամեն օր` 08:00 - 22:00
Նախապես զանգահարեք և
պայմանավորվեք այցելության
օրվա և ժամի համար:
Տուրը հասանելի է 11.11-29.02
Էքսկուրսիայի հասանելիությունը
ամանորյա տոնական օրերին՝
դեկտեմբերի 30, հունվարի 2-6: