ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Ինչ է ներառված / Էքսկուրսիաներ Երևանում / ԽՈՐ ՎԻՐԱՊ, ԱՐԵՆԻ ՔԱՐԱՆՁԱՎ, ՆՈՐԱՎԱՆՔ, ԱՐԵՆԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ

Բոլոր հնությունները մեկ օրում` Խոր Վիրապ վանական համալիր,Նորավանք վանական համալիր,Արենի – 1 «Թռչնի» քարանձավ,«Հին Արենի» գինու գործարան`շրջայց և գինիների համտես

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ամանորի օրերին այս տուրը գործում է 02.01, 03.01, 04.01, 05.01, 06.01, 2025 թ.
Գինը՝ 13900 դրամ / անձը

Սկիզբ

Տևող.

Գինը, ՀՀ դրամ/ 1 անձի համար

Գինը Երևան Քարտով/դրամ

09:00

9-10 ժամ

12900

10965

Հասանելիությունը

Երկ

Երք

Չոր

Հնգ

Ուրբ

Շաբ

Կիր

01.03.2024 - 14.11.2024

 

 

 

15.11.2024 - 01.03.2025

 

 

 

Ինչ է ներառում​

Էքսկուրսավարիծառայություն՝ ռուսերեն / անգլերեն

guide
Ներառված թանգարանների մուտքերի տոմսեր tickets
Գինու համտես wine-tasting
Հարմարավետ տրանսպորտային միջոցներ transportation
Անվճար Wi-Fi ավտոմեքենաներում free-wifi
Ջուր bottled-water

Կանգառ 1. Խոր Վիրապ

Հայաստանյան ձմեռային էքսկուրսիաների շարքում ընդգրկված հիմնական տեսարժան վայրերից է Խոր Վիրապը՝ վանական համալիր, որը կառուցվել է 642 թ.: Խոր Վիրապ նշանակում է խորը փոս: Վանական համալիրը համարվում է հայ առաքելական եկեղեցու սրբավայրերից և ուխտագնացության վայրերից մեկը: Խոր Վիրապի վերաբերյալ ամենահետաքրքիր փաստն այն է, որ վանքը կառուցվել է թագավորական բանտի վայրում, որտեղ էլ 13 տարի բանտարկված է եղել առաջին կաթողիկոս և հայոց առաքելական եկեղեցու առաջին ղեկավար՝ Գրիգոր Լուսավորիչը: Վանական համալիրի տարածքից բացվում է անկրկնելի տեսարան դեպի բիբլիական լեռ՝ Արարատ, որն անմոռանալի տպավորություն է թողնում հատկապես ձմռանը, երբ ամբողջությամբ ծածկվում է ճերմակափայլ ձյան շերտով:

Կանգառ 2. Արենի քարանձավ

Արենի քարանձավը, որը նաև անվանում են Թռչունների քարանձավ գտնվում է ժայռի մեջ և իրենից ներկայացնում է նեղ անցուղիներով միմյանց միացած քարայրների շղթա։ Քարանձավի տեղակայվածությունը հնարավորություն է տալիս այցելել այնտեղ նույնիսկ ձմռան ամիսներին՝ Հայաստանում ձմեռային հանգիստն անցկացնելու ընթացքում: Այստեղ 2007 թվականից սկսած իրականացվում են հնագիտական պեղումներ, որոնց արդյունքում պեղվել են մ.թ.ա. 4200-3500 թվականներին թվագրված բազմաթիվ գտածոներ` ամանեղեն, բուսական մնացորդներ, ծիրանի ու խաղողի կորիզներ, կանացի գանգեր և այլն: Քարանձավում հայտնաբերվել է գինեգործության 5000 – 5500 տարվա հնության արտադրամաս, որն համարվել է գինու՝ աշխարհի հնագույն արտադրամասը: Քարանձավում կատարվող պեղումների ժամանակ գտնվել է նաև աշխարհի ամենահին կոշիկը, որը լցոնված է եղել խոտով, որպեսզի պահպանի իր ձևը: Լաբորատոր փորձաքննությամբ որոշվել է, որ պեղված կոշիկն ունի 5637-5387 տարվա վաղեմություն։

Կանգառ 3. Նորավանքի վանական համալիր

Նորավանքի վանական համալիրը տեղակայված է կարմիր ժայռերով շրջապատված կիրճում: Այն հիմնադրվել է XII դարում ավելի վաղ գոյություն ունեցած երկու հնագույն եկեղեցիների տարածքում: Համալիրը կառուցվել է նշանավոր ճարտարապետներ Սիրանեսի և Մոմիկի կողմից ու հանդիսացել է Վայոց Ձորի մարզի ամենաճանաչված հոգևոր կենտրոն և սրբատեղի: Նորավանքը միջնադարյան ճարտարապետության հոյակապ ստեղծագործություն է: Այն անկրկնելի գեղեցիկ տեսք է ստանում հատկապես հայաստանյան ձյունառատ ձմռան օրերին, երբ կարմիր ժայռերի խորհրդավոր երանգը ներդաշնակորեն համադրվում է ճերմակ ձյան փայլի ու լույսի հետ՝ դարձնելով վանական համալիրը Հայաստանի ձմեռային տուրերում ընդգրկված ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը:

Կանգառ 4. Արենի գինու գործարան

Հայաստանում խաղողագործությամբ սկսել են զբաղվել դեռևս մեր թվարկությունից բազմաթիվ տարիներ առաջ: Արենին համարվում է հայկական գինեգործության ծննդավայր: Այստեղ է գտնվում Հայաստանի ամենահին գինեգործարանը, որի շրջակայքում մշակվում են 20-ից ավելի խաղողի տեսակներ: Դրանցից ամենաարժեքավորը Արենի տեսակի խաղողն է, որից էլ պատրաստվում է հանրահայտ Արենի գինին: Այն արտադրվում է տարեկան ավելի քան 300 տոննա չափաքանակով և իրացվում ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս: Արենի գինու գործարան կարելի է այցելել տարվա բոլոր եղանակներին, մասնակցել ճանաչողական տուրին և համտեսել նրբահամ գինիներ: 

 

 

15% զեղչը վավեր է 1 տարի

Adress Մեսրոպ Մաշտոց պողոտա 39/12

Tel +374 43 88-44-55

Www www.yeranitravel.com

Open Աշխատանքային օրեր
          Ամեն օր` 08:00 - 22:00
          Նախապես զանգահարեք և 
          պայմանավորվեք այցելության
          օրվա և ժամի համար:

          Տուրը հասանելի է 11.11-29.02

          Էքսկուրսիայի հասանելիությունը

          ամանորյա տոնական օրերին՝

          դեկտեմբերի 30, հունվարի 2-6: