2016 թվականի գարնանը Դառգետն իր դռները բացեց հասարակության առջև որպես առաջին քրաֆթ գարեջրատունը Հայաստանում: Մեր առաքելությունը կարելի է ամփոփել մի քանի բառով. հասցնել քրաֆթ գարեջրի մշակույթը հայ սպառողին՝ առաջարկելով հնարավորինս բարձր որակի գարեջրի մեծ տեսականի: Մեր գարեջրի պահանջարկից ելնելով՝ առաջացավ ընդլայնման անհրաժեշտություն: 2017 թվականին մեկնարկեց Դառգետ գարեջրի գործարանի շինարարությունը, որը ավարտվեց 2018 թ.-ի սեպտեմբերին: Այդ պահից սկսած Դառգետ գարեջրի տեսակները հասանելի դարձան մանրածախ վաճառքի և ավելի քան 350 HoReCa սեգմենտի կետերում: Մենք կերտել ենք մեր գարեջուրը՝ կիրառելով գարեջրագործության միջազգային ստանդարտներ, օգտագործելով բարձրորակ բաղադրիչներ և առաջադեմ սարքավորումներ: Գարեջրի յուրաքանչյուր խմբաքանակ ունի իր պատմությունը, յուրաքանչյուր տեսակ իր հաջողության սեփական բանաձևը, որպեսզի կարողանանք մատուցել գարեջուր վայելելու հաճույքը մեր Դառգետասերներին (մարդիկ, ովքեր սիրում են Dargett գարեջուր):
«Yerevan Card» քարտապանների համար մենք ունենք հատուկ առաջարկ՝ 15% զեղչ շրջայցի փաթեթների համար:
ԼԱՅԹ: 3500 դրամ / անձը - 15%
ՍՏԱՆԴԱՐԴ: 5000 դրամ / անձը - 15%
ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ: 7000 դրամ / անձը - 15%
Երևան - Սևանի խճուղի 10/5,
Հայաստան
+374 60 71-55-55
www.dargett.com
Աշխատանքային օրեր
Երկուշաբթի-Ուրբաթ: 12:30-16:00
Հանգստյան օրեր
Շաբաթ, Կիրակի
Ամանորյա տոնական օրերին
թանգարանը փակ է՝
30.12.2019 - 03.01.2020.