Խոր Վիրապ եկեղեցի- Էջմիածնի Մայր տաճար- Սուրբ Հռիփսիմե եկեղեցի- Զվարթնոց տաճար
|
Սկիզբ |
Տևող. |
Գինը, ՀՀ դրամ/ 1 անձի համար |
Գինը Երևան Քարտով/դրամ |
|
10։00 |
7-8 ժամ |
12900 |
10965 |
|
Հասանելիությունը |
Երկ |
Երք |
Չոր |
Հնգ |
Ուրբ |
Շաբ |
Կիր |
|
01.03.2026 - 14.11.2026 |
|
|
|
|
|
|
|
|
15.11.2026 - 01.03.2027 |
|
|
|
|
|
|
|
|
Ինչ է ներառում |
|
|
Էքսկուրսավարիծառայություն՝ ռուսերեն / անգլերեն |
![]() |
| Ներառված թանգարանների մուտքերի տոմսեր | ![]() |
| Հարմարավետ տրանսպորտային միջոցներ | ![]() |
| Անվճար Wi-Fi ավտոմեքենաներում | ![]() |
| Ջուր | ![]() |
Այս խմբային տուրը ձեզ կծանոթացնի Հայաստանի դարավոր պատմությանն ու հարուստ մշակույթին: Վերցրեք ձեզ հետ միայն լավ տրամադրություն և հետաքրքրասիրություն, որը մենք անպայման կբավարարենք:
Կանգառ 1։ Խոր Վիրապ վանական համալիրը — այցելելու ենք այս խորհրդանշական վանք Արարատ լեռան ստորոտում, որտեղ 13 տարի բանտարկված էր սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Այստեղից բացվում են հիասքանչ տեսարաններ դեպի լեռ, և Դուք կզգաք այս վայրի պատմական և հոգևոր նշանակությունը:
Կանգառ 2։ Սուրբ Հռիփսիմե եկեղեցի․ Էքսկուրսիայի երկրորդ մասը կանցկացնեք Էջմիածին քաղաքում՝ Հայաստանի դարավոր հոգևոր կենտրոնում։ Էջմիածինը համարվում է Հայ Առաքելական եկեղեցու «սիրտը»։ Քաղաքի հետ մեր ծանոթությունը կսկսենք Սուրբ Հռիփսիմե եկեղեցուց։ Եկեղեցին կառուցվել է կույս Հռիփսիմեի պատվին, ով հրաժարվեց դառնալ երկու ՝ Հռոմի և Հայաստանի տիրակալների կինը և ցանկացավ պահպանել իր հավատքը։ Սուրբը և ևս 36 սրբեր նահատակվել են հայոց թագավորի հրամանով։ Սուրբի մասունքները մինչ օրս պահվում են եկեղեցում։
Կանգառ 3։ Էջմիածնի Մայր տաճար․ Հաջորդիվ կքայլենք Էջմիածնի Մայր տաճարի՝ Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր տաճարի տարածքով և կհիանանք նրա ճարտարապետությամբ և կայցելենք գանձապետական թանգարան։
Կանագռ 4։ Զվարթնոց տաճար․ Մեր խմբային տուրի վերջին կետը Զվարթնոցի տաճարն է։ Այն կանգուն է մնացել ընդամենը 300 տարի և գրեթե ամբողջությամբ ավերվել է երկրաշարժից հետո, սակայն դրա առաջին աստիճանը վերականգնվել է, և այսօր էլ կարելի է գնահատել շենքի գեղեցկությունն ու մասշտաբը:
Մեսրոպ Մաշտոց պողոտա 39/12
+374 43 88-44-55
www.yeranitravel.com
Աշխատանքային օրեր
Ամեն օր` 08:00 - 22:00
Նախապես զանգահարեք և
պայմանավորվեք այցելության
օրվա և ժամի համար:
Տուրը հասանելի է 11.11-29.02
Էքսկուրսիայի հասանելիությունը
ամանորյա տոնական օրերին՝
դեկտեմբերի 30, հունվարի 2-6: