Յելլ Էքստրիմ Պարկը գտնվում է Տավուշի մարզի Ենոքավան գյուղում: Որպես Հայաստանում էքստրեմալ զվարճանքների առաջին համալիր՝ այն հնարավորություն է տալիս զբաղվելու էքստրեմալ սպորտով առանց պրոֆեսինալ լինելու:
Առաջին Զիփ-լայն թռիչքը տեղի է ունեցել 2015 թվականի հուլիսին, իսկ մեկ տարի անց՝ 2016 թվականի հուլիսին, այցելուների քանակը գերազանցեց 5000-ը: Այդ ժամանակահատվածում էքստրեմալ միջոցառումները համալրվել են նորերով: Այժմ այստեղ կարելի է նաև թռչել պարապլանով և հեծանիվ վարել լեռներում: 2016 թվականի ապրիլից այստեղ գործում է Rope Park, որտեղ կարելի է զբաղվել այնպիսի սպորտային տարրերով, ինչպիսիք են պարանով մագլցումը, խոչընդոտների շղթայի հաղթահարումը, Զիփ-լայները: Այստեղ բոլորովին պարտադիր չէ ո՛չ լեռնագնացության տեխնիկայի տիրապետումը, ո՛չ էլ հատուկ ֆիզիկական պատրաստվածությունը:
Այստեղ գործում են նաև Paintball և Off-road տուրեր: Դուք կարող եք փորձել Ձեր ուժերը փեյնթբոլում, և եթե արագության մոլի սիրահար եք, ապա կարող եք միանալ մեր Off-road տուրին: Այն ներառում է ավտոմեքենայի կամ հեծանիվի արտաճանապարհային երթևեկությունը, գրունտային ճանապարհների, ինչպես նաև մանրախիճ ճանապարհային մակերեսների ու գրանիտե սալաքարերի հաղթահարումը: Այստեղ Դուք կարող եք նաև զբաղվել ձիավարությամբ: Հետագայում պլանավորվում է ջրային ատրակցիոնների գործարկում:
Եթե սիրում եք ադրենալին, նոր զգացողություններ և էքստրեմալ սպորտ, եթե ուզում եք իրապես զգալ կյանքի ազատությունը, սա հենց Ձեզ համար է:
Ենոքավան գյուղ
Տավուշի մարզ, Հայաստան
+374 41 01-00-30
www.yellextremepark.com
Աշխատանքային օրեր
Ամեն օր՝ 10:00- 18:00