ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Ինչ է ներառված / Թանգարաններ Երևանում / ԵՐԵՎԱՆԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Համաշխարհային մշակույթում իր ուրույն տեղն ունի ռուսական արվեստը, որի ազդեցությունը մեծ է ինչպես հայ, այնպես էլ աշխարհի շատ ու շատ արվեստագետների վրա: Երևանի Ռուսական արվեստի թանգարանում ներկայացված են XIX դարավերջի և XX դարասկզբի գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակագործության, դեկորատիվ-կիրառական արվեստի և բեմական ձևավորման այն վարպետների աշխատանքները, ովքեր որոշիչ դեր են ունեցել ռուսական ողջ մշակույթի հետագա զարգացման ընթացքի համար: Վերջին տասնամյակների ընթացքում ամբողջ աշխարհում կտրուկ աճել է հետաքրքրությունը 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ռուսական կերպարվեստի հանդեպ, քանի որ այն չափազանց կարևոր և բացառիկ նշանակություն է թողել ոչ միայն ռուսական, այլև համաշխարհային արվեստի զարգացման գործընթացում:

Թանգարանում ցուցադրված են հանրահռչակ այնպիսի նկարիչների ստեղծագործություններ, ինչպիսիք են Վ. Սերովը, Կ. Կորովինը, Մ. Վրուբելը, Մ. Նեստերովը, Ա. Բենուան, Զ. Սերեբրյակովան, Բ. Կուստոդիևը, Ա. Գոլովինը, Ե. Լանսերեն, Մ. Վոլոշինը, Կ. Պետրով-Վոդկինը, Ն.Ռեյրիխը, Ռ.Ֆալկը, Պ. Կոնչալովսկին, Մ. Սարյանը, Պ. Կուզնեցովը, Ա. Լենտուլովը, Ս. Սուդեյկինը, Ա. Տիշլերը և շատ ուրիշներ:

 

Անվճար Երևան Քարտով

Adress Իսահակյան փող. 38
           Երևան 0009, Հայաստան

Tel +374 10 56-03-31

Www www.facebook.com/musrussart/

Open Աշխատանքային օրեր
          Երեքշաբթի - Շաբաթ՝ 10:30-17:00
          Կիրակի - 11:00 - 15:30
        
Close Հանգստյան օրեր
           Երկուշաբթի

          Ամանորյա տոնական օրերին՝
          աշխատանքային օրեր - 
          01.01-05.01 (12:00-17:00)
          ոչ աշխատանքային օրեր -
          29-31.12, 06.01