ԹԵՅՇԵԲԱԻՆԻ - ուրարտական քաղաք-ամրոցը հիմնադրվել է Ք.ա. 685-645 թթ.` Ուրարտուի թագավոր Ռուսա Բ-ի կողմից, Թեյշեբա աստծո պատվին: Գտնվում է Երևան քաղաքի հարավ- արևմտյան արվարձանում, Կարմիր Բլրի վրա: Քաղաքը զբաղեցրել է 100,0 հա տարածություն, բուն միջնաբերդը` 4,0 հա: Եղել է խոշոր վարչատնտեսական կենտրոն, երկհարկ միջնաբերդով, որտեղ տեղակայված են եղել բրուտագործական, զինագործական, մետաղագործական արհեստանոցներ, գինու և գարեջրի մառաններ, հացահատիկի շտեմարաններ, անասնանոցներ (առաջին հարկ), սյունաշար սրահներ ու բնակելի սենյակներ (երկրորդ հարկ): Թեյշեբաինիի պեղումներից հայտնաբերված հնագիտական նյութը կարելի է տեսնել ՙԷրեբունի՚ պատմահնագիտական արգելոց - թանգարանում:
Հ.Հովհաննիսյան փող. 92
ք. Երևան 0086, Հայաստան
+ 374 10 43-26-61
www.erebuni.am
Աշխատանքային օրեր
Երեքշաբթի - Կիրակի՝ 10:30 -16:30
Հանգստյան օրեր
Երկուշաբթի
Ամանորյա տոնական օրերին՝
աշխատանքային օրեր -
02.01-05.01 (12:00-17:00)
ոչ աշխատանքային օրեր -
30.12-01.02