Այն, ինչ 1915թ. կատարվեց Արևմտյան Հայաստանում, միանշանակ ցեղասպանություն էր՝ պետական մակարդակով ծրագրված մի ամբողջ ազգի բնաջնջում։ Հայոց ցեղասպանությունը կամ Մՙեծ Եղեռնը XX դարի առաջին ցեղասպանությունն է։ Այս իրադարձության անհերքելի ու միաժամանակ սահմռկեցուցիչ փաստերը կարող եք տեսնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որի գլխավոր և հիմնական նպատակն է հավաքագրել, հետազոտել, հրատարակել, պահպանել և հանրությանը ներկայացնել փաստեր` 1915-1923 թվականներին թուրքերի կողմից իրականացված հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Թանգարանը կառուցված է Ծիծեռնակաբերդի բարձրունքում վեր խոյացող ցեղասպանության հուշահամալիրից ոչ հեռու: Այն երկհարկանի է: Երկրորդ հարկում գտնվում է ցուցասրահը, իսկ առաջին հարկում` գրադարանը, փաստաթղթերի պահոցը, հանդիպումների դահլիճը և հայոց ցեղասպանության հարցերով զբաղվող գիտահետազոտական կենտրոնը: Մշտական ցուցադրության նմուշների թվում են փաստաթղթեր, լուսանկարներ, նահատակների անձնական իրեր: Թանգարանն ապահովում է էքսկուրսիաներ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներով:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Երևան 0028 , Հայաստան
+374 10 39-09-81
www.genocide-museum.am
Աշխատանքային օրեր
Երեքշաբթի - կիրակի՝ 10:00- 17:00
Վերջին մուտքը՝ 16:30
Հանգստյան օրեր
երկուշաբթի
Ամանորյա տոնական օրերին
թանգարանը փակ է՝
28.12.2019 - 07.01.2020: