ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Ինչ է ներառված / Թանգարաններ Երևանում / «ԳԱՌՆԻԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ

5 Հետաքրքիր տեղեկություն Գառնիի վերաբերյալ

  1. Գառնիի տաճարը Հեթանոսական շրջանի միակ պահպանված տաճարն է Հայաստանում
  2. 2011 թ.  արգելոց-թանգարանն արժանացել է «Մշակութային բնապատկերի պահպանման և կառավարման (ՅՈՒՆԵՍԿՕ–Հունաստան) Մելինա Մերկուրիի միջազգային մրցանակին
  3. Տաճարն ունի գիշերային գեղարվեստական լուսավորության համակարգ, ինչը հնարավորություն է տալիս այցելուներին երեկոյան ժամերին երաժշտության ուղեկցությամբ, բազմերանգ լուսային էֆեկտներով տեսնել հուշարձանի ճարտարապետական, ծավալատարածական, քանդակազարդման և գեղարվեստական հարդարման առանձնահատկությունները:
  4. Գառնիի տաճարի 24 սյուները խորհրդանշել են օրվա 24 ժամերը
  5. Դուք կարող եք անվճար այցելել Գառնի Երևան Քարտով

Գառնիի պատմամշակութային արգելոց-թանգարանն իր մեջ ներառում է ամրոցը (մ.թ.ա. 3-2-րդ դդ), հեթանոսական տաճարը (մ.թ. 77թ.), խճանկար հատակով բաղնիքը, պալատական շինությունները:

Ենթադրվում է, որ ամրոցը հիմնադրվել է մ.թ.ա. 2-րդ դարում և նվիրվել արևի աստված Միհրին: Գառնին հեթանոսական եզակի անտիկ տաճար է: Այս թանգարանն հանրապետության՝ ամենաշատ այցելություն ունեցող հուշարձաններից է: Հուշարձանի տարածքում գործում է անվճար WiFi տիրույթ:

Գառնիի տաճար անվճար այցելելու համար կարող եք ձեռք բերել Երևան Քարտ, որն իր մեջ ներառում է Երևանի շուրջ 40 թանգարաններ և ունի բազմաթիվ առավելություններ, որոնք մշակված են զբոսաշրջիկների այցը հետաքրքիր և մատչելի դարձնելու համար: Երևան Քարտի տեսակներին կարող եք ծանոթանալ այստեղ: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374) 12 22 33 22, ինչպե նաև գրել մեր էլ. հասցեին կամ առցանց չաթին:

Անվճար այցելություն Երևան քարտով

Adress գ. Գառնի
          Կոտայքի մարզ, Հայաստան

Tel +374 10 54-55-70

Www www.hushardzan.am

Open Աշխատանքային օրեր
          Ամեն օր՝ 10:00-18:00
          Ամանորյա տոնական օրերին
          թանգարանն աշխատում է
          ամեն օր 10:00-18:00: